Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով | Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում | Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը | Լոռիում 39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր (տեսանյութ) | Մարդուն մարդ է պետք, ուրիշ ոչինչ. Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի ուղերձն ու շնորհանդեսը | Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը. Hetq.am | Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում | Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը | Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը | Ի՞նչ տոնական և ոչ աշխատանքային օրեր կան մարտ ամսին | Հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան | Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 34 միլիոն դոլար յուրացնելու համար | Դատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ որդուն | Թրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ | Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս

Լրահոս

Ռոմանոս Պետրոսյանը սխալվում է․ Գարիկ Սարգսյանի աշխատավարձը 590 հազար դրամ է. Factor.am

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցության վարչության անդամ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն ակնհայտ կեղծ տեղեկություն է հայտնել խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պնդելով, որ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Ռոմանոս Պետրոսյանն այս թեմային անդրադարձել է Factor.am-ի հարցին ի պատասխան՝ արդյո՞ք հեղափոխական արժեքների մեջ է տեղավորվում այն, որ Գարիկ Սարգսյանը կողմ է քվեարկել ինքն իրեն մեկ աշխատավարձի չափով պարգևատրելու որոշմանը։ Նման նախագիծ Վեդիի ավագանին քննարկել է 2024 թվականի վերջին նիստին, արդյունքում՝ Գարիկ Սարգսյանը ստացել է 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ։ «Եթե չտրամադրեր իրեն պարգևավճար, կասեի՝ կեցցե՛ս, Գարիկ ջան, բա դու ո՞նց ես ապրում ամսական 200 հազար դրամ աշխատավարձով»,- Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Ռոմանոս Պետրոսյանը։

Ռոմանոս Պետրոսյանի պնդումը, թե Գարիկ Սարգսյանի աշխատավարձը 200 հազար դրամ է, սխալ է։ Factor.am-ն ուսումնասիրեց Վեդի համայնքի ավագանու ընդունած որոշումները և պարզեց, որ համայնքի ղեկավարի աշխատավարձն՝ այս դեպքում Գարիկ Սարգսյանինը, կազմում է 590 հազար դրամ։ Ավագանին այս որոշումն ընդունել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728