Երգչուհի Լիլիթ Կարապետյանը «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում խոսել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ իր հարաբերությունների մասին և անդրադարձել ավելի վաղ ասած իր խոսքերին, որ նրա մահից հետո այդ սիրո համար երկար տարիներ զրկվել է բեմում լինելու հնարավարությունից։
Երգչուհին անկեղծացել է, որ արժեր այդ գինը վճարել Սպարապետի հետ իր հարաբերությունների համար։
«Ես վստահ եմ, որ արժեր, նունիսկ եթե նորից ծնվեի ու եթե պիտի ճանապարհ անցնեի՝ կանցնեի նույն կերպ», – ասել է երգչուհին։
Անդրադառնալով «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմին՝ Կարապետյանը նշել է, որ Խորեն Լևոնյանն այնպես է կերտել Սպարապետի կերպարը, որ այդքան լավ ճանաչելով՝ իրեն թվացել է, թե հենց Վազգեն Սարգսյանն է:
«Ֆիլմում իմ կերպարը չկա, հակառակ դեպքում՝ ինձ կզանգեին, ինձնից ինչ-որ պատմություններ կիմանային, բայց նորմալ եմ համարում դա, գուցե նրանք, ովքեր դա նկարում են, իրենց հետաքրքիր չի եղել Սպարապետի անձնականը»,- ասել է Լիլիթը։