Ինչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար (տեսանյութ) | Վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, չնայած տարեց մարդուն դուրս հրավիրած վարորդը ստացել է նկատողություն. Արմեն Գալջյան | Ճաշարանը, որտեղ բռնկվել էր հրդեհը, վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի, տարածվող պնդումն անհիմն է. ՊՆ խոսնակ | Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը | Զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան. ՊՆ | Աշխարհում ու մեր տարածաշրջանում շատ լուրջ գործընթացներ են սկսվում, այնպես որ, մի շտապեք Արցախի հարցը փակված համարել. Արթուր Խաչատրյան | Գեղարքունիքում գտնվող ՊՆ զորամասերից մեկի ճաշարանն է վառվում, փրկարարներ են շտապել․ ինչ է հայտնի | Հռոմի պապի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ | Ովքեր հեռացան Հայաստանից և ինչու չեն վերադառնում․ «Հրապարակ» | Ալիևն այցելել է Ստեփանակերտ | Միևնույն է վերադառնալու ենք․ Նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա․ Վահե Հովհաննիսյան | Առաքելության գործունեության առաջին իսկ օրվանից ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերը զգալիորեն նվազել են․ համոզված եմ, որ դա նույնպես մեր ազդեցությունն է․ Մարկուս Ռիտեր | Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. սպասվում է շատ ուժեղ ձյուն, ցուրտ, բուք. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Երիտասարդը 18-րդ հարկից ընկել է մեքենայի վրա և ողջ մնացել | Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագրել․ «Հրապարակ»

Լրահոս

2 ամիս հարկ չտամ, ինչ ասես՝ կանեն հետս, 22-ից բնակարան եմ ձեռք բերել, խաբում են ու չեն տալիս. բողոքի ակցիա` քաղաքապետարանի մոտ

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 42/1 հասցեում կառուցվող «Mamik Residence» բազմաբնակարանային շենքի բնակիչները Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիա են անում: Շատերը դեռևս 2022 թվականից բնակարաններ են ձեռք բերել, որ պետք է պատրաստ լինեին մի քանի ամսվա ընթացքում, սակայն մինչ հիմա չեն տեղափոխվել իրենց ձեռք բերված տները:

Ըստ բնակիչների՝ կառուցապատողը մեղադրում է վաճառողին, իսկ վաճառողը՝ կառուցապատողին, ինչի պատճառով բնակիները տևական ժամանակ չեն կարողանում ապրել իրենց սեփական բնակարաններում:

Քաղաքապետարանում զրուցում են քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանի հետ:

«22 թվին գնել ենք այդ բնակարանը բավականին թանկ գնով, այդ գնով կարող էինք երկու բնակարան գնել, անշարժ գույքի գործակալությունը մեզ վստահեցրեց, որ գնելուց 2-3 ամիս հետո շենքը պատրաստ է լինելու ու հիմա այնպես ստացվեց, որ կառուցապատողը՝ Հակոբ Հակոբյանը մահացավ, նրա տղան չի զբաղվում շենքով, ամեն հանդիպմանը  մեզ խաբում է՝ այսինչ ժամանակ կլինի ու չի լինում այդպես էլ»,- ասաց բնակիչներից մեկը:

Վերջինս նշեց, որ իր ընտանիքը 580 հազար հիփոթեք է վճարում: «Բնակարանները գնածների մի մասը վարձով է ապրում, բավական չէ, թանկով գնել ենք, մի հատ էլ ինքը ոչ զանգերի է պատասխանում, ոչ հանդիպումների գալիս: Հիմա քաղաքապետարանին ասում ենք ի՞նչ լծակներ ունեք, օգնեք մեզ:

2-3 տարի է ձայն չենք հանում, հիմա ես 2 ամիս հարկ չտամ, ինչ ասես կանեն հետս, բա մի հատ էլ թող իրեն կանչեն ասեն, միտումնավոր սնանկացման ես գնում, ինչի՞ ես գնում»,- պատմեց նա:

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը լոյալ է տրամադրված այս հարցին:

Նշենք, որ կառուցապատող ընկերությունը «Կվադրատ»-ն է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728