Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով | Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում | Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը | Լոռիում 39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր (տեսանյութ) | Մարդուն մարդ է պետք, ուրիշ ոչինչ. Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի ուղերձն ու շնորհանդեսը | Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը. Hetq.am | Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում | Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը | Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը | Ի՞նչ տոնական և ոչ աշխատանքային օրեր կան մարտ ամսին | Հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան | Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 34 միլիոն դոլար յուրացնելու համար | Դատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ որդուն | Թրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ | Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս

Լրահոս

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, Մեծ Հաղթանակին նվիրված նախագծերի իրականացումը սկսվել է. Իվետա Տոնոյան

Օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ բարեգործական հիմնադրամի աշխատակազմին հանձնարարել է սկսել լայնածավալ ծրագիր և աջակցել այլ անհատների և կազմակերպությունների այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին, հերոսների մեծարմանը, միասնական անցյալի գնահատմանը, այդ հաղթանակի պատմական և քաղաքակրթական կարևորության ներկայացմանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

«Այսօր արդեն ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այդ նպատակին ուղղված նախագծերից մեկի մեկնարկն այլևս տրված է: «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Կենտրոն» հեռուստաընկերությունում այս կիրակի օրվանից մեկնարկում է «Հաղթանակի ժամանակը» խորագիրը կրող հաղորդաշար, որը մինչև հաղթական մայիս ներկայացնելու է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի վավերագրությունը, պատմելու է այդ հաղթանակը կերտած հերոս վետերանների կյանքի պատմությունները, մեր հայորդիների սխրագործությունները, անդրադարձ է կատարելու բոլոր նշանակալի պատմական իրադարձություններին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ հաղթանակը:

Սրանից զատ, առաջիկա ամիսների ընթացքում հիմնադրամն աջակցելու է բազմաթիվ այլ ծրագրեր ևս, որոնք նվիրված են լինելու Հաղթանակի 80-ամյակին, մասնավորապես երիտասարդական նախագծեր, քննարկումներ, գիտաժողովներ, մասնակցություն միջազգային նախագծերի, մարզական միջոցառումներ, մրցույթներ, մրցանակաբաշխություններ և այլն: Ցավոք, վերջին տարիներին առավել քան երբևէ, մեզ բոլորիս համար պատերազմ և պարտություն ձևակերպումները դարձան այլևս մեր կենսակերպի մի մասը, հիմա պետք է անել հնարավոր ու անհնարին ամեն բան, որպեսզի կարևորվի ու արժևորվի հաղթանակի գաղափարը: Այս հաղթանակը մեր պատմական հիշողությունն է, որը պետք է թարմ պահել ու փոխանցել սերունդներին, թույլ չտալ, որ փաստերը խեղաթյուրվեն: Այս պահին դեռ շատ չակերտներ չեմ բացի, միայն կասեմ, որ բովանդակային առումով լինելու են բազմաթիվ նոր նախագծեր: Եվ հիշե´նք, որ մենք մեծ հաղթանակի մի մասն ենք և դրանով պետք է հպարտանանք»,- գրել է Տոնոյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728