Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է. «Ժողովուրդ» | ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են․ Ռուբեն Մխիթարյան | Դատարանը պարտավորեցրել է Մանուել Մանուկյանին Սուրեն Պապիկյանից ներողություն խնդրել | Ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը․ Արմեն Աշոտյան | Հայաստանում վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության ասպարեզում, աճել | ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մարտական ընկերների հետ ազատագրեց 1 150 000 հեկտար Արցախում առաջին Արցախյան հերոսամարտում, պաշտպանեց ազատագրված տարածքը 2016 թ.-ին․ Հենրիխ Դանիելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադաստրի կոմիտեն խոչընդոտում է 1400 շահառու ունեցող սոցիալական բնակարանաշինության ծրագրին | Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Հայհիդրոմետի տնօրենն ասել է՝ ինչ է սպասվում | Չարենցավանի դատարանում կալանավորի ձեռնաշղթաները չեն կարողանում հանել, փրկարարների են հրավիրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանի դահլիճից ինչպես է ազատ արձակվում Տիրան Խաչատրյանը | 4 վարորդ աշխատանքից ազատվել է բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար. ավագանու անդամ | Ինստրուկտաժ են արել թաղապետարանի աշխատակիցներին ավտոբուսներ մտնել, բայց իրավունք չունեն ժողովրդին ասել՝ վճարի, կամ իջի. Մանուկ Սուքիասյան | Հավատացնում եմ՝ ամենաուշը 3 ամիս հետո մենք կունենանք ընտրություններ. Պարույր Հայրիկյան | Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր | Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները

Լրահոս

Երևանը՝ ՔՊ-ի անգործության և թալանի հետևանքով կանգնած է տոտալ ճգնաժամի առաջ. Հենրիխ Դանիելյան

«Երևանի քաղաքապետարանում թաղապետները, վարչության պետերը և այլ պաշտոնյաներ շարունակաբար կալանավորվում են՝ իրենց իսկ իշխանության օրոք, քանի որ այնքան են թաթախված կոռուպցիայի մեջ, որ այլևս չեն կարողանում կոծկել սեփական հանցագործությունները։ Հատուկ պետք է նշել, որ այսօր ևս մի քանի պաշտոնյա կալանավորվել է, ինչը հերթական վկայությունն է ՔՊ-ի կողմից համակարգային կոռուպցիայի արմատավորման։
Ձեր այս կառավարման հետևանքով մեր մայրաքաղաքը կանգնած է տոտալ ճգնաժամի առաջ՝
▪️ Աղբահանության քաոսային վիճակ,
▪️ Օդի աղտոտվածության վտանգավոր աճ,
▪️ Տուրքերի և հարկերի խայտառակ գնաճ,
▪️ Անշարժ գույքի շուկայում անկառավարելի գնաճ և գների անկման բացարձակ անտարբեր կառավարում,
▪️ Հոսանքի անընդհատ անջատումներ և խցանված կոյուղիներ,
▪️ Մայրաքաղաքի կանաչ տարածքների ոչնչացում և ծառերի սպանդ,
▪️ Աննախադեպ խցանումներ, որոնք օրեցօր վատթարանում են,
▪️ Տրանսպորտի տասնյակ տոկոսներով թանկացում, ինչը հարվածում է սոցիալապես խոցելի խավերին,
▪️ «Կարմիր գծերի» համակարգ, որը խոստացել էին վերացնել, սակայն ոչ միայն չեն արել, այլև 1000%-ով բարձրացրել են տուգանքները՝ վերածելով դա հերթական հարկային զենքի Երևանի քաղաքացիների դեմ։
Այս բոլոր խնդիրների հեղինակը ՔՊ-ն է՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Տոտալ թալանը, պետական միջոցների մսխումը և ժողովրդի գրպանի լկտի թալանը դարձել են այս իշխանության գործելաոճը։ Երևանը վերածվել է կաթվածահար քաղաքի, որտեղ հանրային բողոքի միակ պատասխանը նոր հարկերն ու մոնոպոլիաներն են», — գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728