Հետաքրքիր սինխրոնիզացիա եղավ, 3 նախագահն Ադրբեջանում են դատվում, մեկն՝ այստեղ: Այս մասին դատական նիստի դահլիճում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի ասածի, դատավորն ասաց, որ ակնարկում են, թե դատավորն այնքան պարա՞պ է, որ պիտի իմանա՝ կողքի պետություններում ով, ինչ նիստեր է նշանակել:
«3 նախագահն այնտեղ են դատվում, մեկն՝ այստեղ: Լավ սինխրոնիզացված է, ենթադրում եմ ինչ-որ գործընթաց է կատարվում: Դուք այնպես եք արել, որ մտածում եմսինխրոնիզացիա է տեղի ունենում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: