Skip to main content

Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց

Լրահոս

Եկեք ամաչենք և մի փոքր լրջության, հասունության և ծանրակշռության ձգտենք․ Աննա Հակոբյան

Երբ հրապարակեցի միջազգային շփումների համար իմ պատրաստած ուղեցույցը, սկսվեց հանրային մեծ փնտրտուքը այն այլմոլորակայինների, ովքեր առիթ են տվել նման ուղեցույցի։  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Բնականաբար, առաջին ռեակցիան մերժումն էր, երկրորդը՝ ագրեսիան, երրորդը՝ վիրավորանքը, չորրորդը՝ թաքնված ամոթը, բայց ի վերջո միշտ վրա է հասնում մեր մշտական փրկօղակը՝ «եւ ովքե՞ր են այդ անկիրթները, որ խայտառակում են ռեսպուբլիկան, ախ էդ անգրագետ մասսան, էս հայերը…»։

Ոչ մի փորձ՝ սեփական գործողությունների վերհիշման եւ գրվածի հետ նույնականացման։ Մինչդեռ դա անպատիվ բան չէ։ Ամոթ չէ։ Ավելին՝ փոփոխության, զարգացման, աճի  միակ գրավականն է։

Ուստի ստիպված եմ կրկին ինքս օգնել կողքից մեզ նայել, ինչ-որ այլմոլորակայինների անօգուտ փնտրտուքի փոխարեն։

ՀՀ դիվանագիտական համայնքը շատ յուրահատուկ է, ունի իր ուրույն լեզուն, իր ուրույն նիստուկացը, իր ուրույն շփման եզրույթներն ու ոճը։ Եւ եթե այս ամենը տեղավորենք մեկ հավաքական կերպարի մեջ, այն կբնորոշվի որպես քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի։ Եւ այս իրավիճակն ունի իր բացատրությունը, օբյեկտիվ պատճառները։

Ահա ուրեմն մեր դիվանագիտական ուրույն լեզուն ունի մի օրինաչափություն։ Գրեթե բոլորը, անկախ ռանգից, պաշտոնից ու կարգավիճակից, հյուրընկալ երկրի մասին խոսելիս ասում են «սրանք»։ Օրինակ՝ «սրանց հետ պետք է այսպես», «սրանք սիրում են, որ…», «ուզում ենք սրանց բերենք ՀՀ», «աշխատում ենք սրանց վրա էս ուղղությամբ» եւ այլն։ Այսպես արտահայտվում են հավասարապես եւ’ ԵՊՀ-ում կրթություն ստացած, եւ’ Օքսվորդի համալսարանում կրթություն ստացած դիվանագետները։ Այսպես արտահայտվում են եւ’ այդ մարդկանց բացակայությամբ, եւ’ այդ մարդկանց տարբեր ներկայացուցիչների ներկայությամբ։ Ոչ ոք չի կասկածում, որ հնարավոր է՝ որեւէ մեկը հասկանում է մեր լեզուն, ոչ ոք չի կասկածում, որ նույնիսկ օտար լեզվով երբ քո մասին են խոսում, վատ են արտահայտվում կամ ծաղրում, կամ ներքին հումորներ անում, դա հիանալի տեսանելի, հասկանալի եւ զգալի է։ Ոչ ոք չի առերեսվում այն փաստի հետ, որ տվյալ երկրում գտնվելու միակ իմաստը այդ երկրի եւ ժողովրդի հետ լավ հարաբերություն հաստատելն ու պահպանելն է, ինչը, համաձայնեք՝ բավական բարդ է անել առանց տարրական հարգանքի։

Այնինչ դիվանագիտական տառաճանաչությունը հենց այս պարզ հանգամանքը յուրացնելն է։

Դե եկեք մի պահ պատկերացնենք՝ ինչ աղետ է տեղի ունենում այլ մակարդակների շփումներում:

Եւ իհարկե նորմալ է, որ լրատվամիջոցների մտքի ծայրով անգամ չի էլ անցնում, որ մենք ձվի կեղեւի մեջ չենք ապրում, աշխարհի մաս ենք, եւ իբր թե ընդդիմադիր խոսք հնչեցնելով իշխանություների հասցեին, չի կարելի այդքան կուրանալ, որ այլ երկրների եւ ժողովուրդների էլ վիրավորել։ Գոյություն ունի այսպիսի մի պրակտիկա.  դեսպանությունները թարգմանում են տվյալ երկրի  ԶԼՄ-ների հրապարակումները եւ ուղարկում իրենց մայրաքաղաքներ։ Դե մի պահ եկեք մտաբերենք՝ ինչեր են թարգմանվում եւ հասնում տարբեր մայրաքաղաքներ, եկեք ամաչենք եւ մի փոքր լրջության,  հասունության եւ ծանրակշռության ձգտենք։

Հ.Գ. Արդար չի լինի, եթե չասեմ, որ աշխարհում կա 1, առավելագույնը 2 կամ 3 պետություն եւ ժողովուրդ, որոնց մասին խոսելիս մեր դիվանագետները իրենց թույլ չեն տալիս ասել «սրանք»,– գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031