«Ցեղասպանության ուրացումը Թուրքիային տրված անբարո խոստում է, Էրդողանի պրոտեկցիայի համար վճարվող գինը». Արմեն Աշոտյան | Ի՞նչ է Փաշինյանը զիջել Ադրբեջանին. Իշխան Սաղաթելյանի պատասխանը` կոնկրետ փաստերով | Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի երրորդ փուլի հաղթող | Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն | Սոցիալական ցանցերում աշխատանքի ընդունման հերթական կեղծ հայտարարությունն է տարածվում | Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է | Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ, սակայն Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում նոր, արհեստական նախապայմաններ․ Արարատ Միրզոյան | Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում | Արցախահայության պահանջները կներկայացվեն հանրահավաքի միջոցով․ հայտարարություն | Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ | Երևանում, բակային շրջագայության ընթացքում, պարեկները 2 տղամարդու մոտ արգելված իրեր են հայտնաբերել | Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են փոխարինվում թեղի մանրատերև ծառատեսակները | Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ | ՆԳ նախարարությունը Քննչական կոմիտեի հետ համատեղ ջանքերով մեծ արշավ է սկսել իմ դեմ․ Ռոման Երիցյան

Լրահոս

Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը. Hetq.am

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն Աջափնյակում իր տունը կառուցել է Հրազդանի կիրճի եզրին: Այստեղից գեղատեսիլ տեսարան է բացվում, որը վայելելու համար պատգամավորը նաև հատուկ հանգստի տաղավար է կառուցել: Գրում է Հետքը:

Հրազդանի կիրճի տվյալ տարածքը հայտնի է պատմամշակութային հուշարձաններով: Այստեղ են գտնվում «Աջափնյակ» 4 քարայրերը, որոնք ներառված են Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակում։

Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման ժամանակ հնագետները փորձել են հետազոտել պատմամշակութային հուշարձանների վիճակը, մասնավորապես` «Աջափնյակ» 4 քարայրերը, որոնք մետրոյի կայարանի կառուցման ազդեցության գոտում են: Նրանք արձանագրել են, որ «տարածքը խիստ դժվարամատչելի էր՝ քարանձավային համալիրի հարևանությամբ կառուցված տան պատճառով, որը, գործնականում, յուրացրել էր հուշարձանակիր տարածքի մի մասը և փակել դեպի քարայրեր տանող ուղիները, ձևափոխել լանդշաֆտը», ուստի քարայրերի նույնականացումը  խիստ բարդ է եղել

Google Earth-ի պատմական լուսանկարներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դեռևս 2000 թվականին Փամբուկյանների տան տարածքն ամայի էր, 2005-ից սկսվում են նախապատրաստական աշխատանքները, 2008-ին տան մեծ մասն արդեն կառուցված է։

Հիշեցնենք, որ Հարություն Փամբուկյանը պատգամավոր էր ընտրվել դեռևս 1999-ին, 2006-ից նա սկսել է անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Պատգամավոր եղել է մինչ 5-րդ գումարման ԱԺ ընտրությունները՝ մինչև 2012-ը։ Նա 2011թ․-ից արդեն տեղափոխվել էր ՌԴ՝ մշտական բնակության։

Կադաստրի կոմիտեից ստացված փաստաթղթի համաձայն՝ Ալիխանյան 14 հասցեն սեփականության իրավունքով պատկանում է որդուն` Էդգար Փամբուկյանին:

Էդգար Փամբուկյանը Հայաստանում մի շարք բիզնեսներ ունի, բայց առավել հայտնի է նրա բենզալցակայանների «Max Oil» ցանցը: Էդգար Փամբուկյանը «Մաքս Օիլ» ՍՊԸ-ում 100% մասնակցություն ունի, իսկ ընկերությունը պետգնումներով բենզին է մատակարարում պետական կառույցներին:

Կադաստրի կոմիտեի քարտեզների բաժնից երևում է, որ Փամբուկյանների տունն այլ պատկեր ունի, քան իրականությունն է: Ավելի մեծ է, ձախից փակել է ճանապարհը, իսկ դիմացից դուրս է եկել Էդգար Փամբուկյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքի եզրագծերից:

Կադաստրի կոմիտեից փորձեցինք տարբեր գրություններով հստակեցնել, թե այդ դուրս եկած հատվածն ինչ հիմունքներով է կառուցապատել և զբաղեցրել Փամբուկյանը, արդյոք ունի սեփականության կամ գրանցած այլ, օրինակ, վարձակալության իրավունք:

Նախ` Կադաստրի կոմիտեում նշված կադաստրային ծածկագրով գույք չհայտնաբերվեց, հետո, երբ բացատրեցինք, որ ծածկագիրն առկա է քարտեզում, հետևաբար, պետք է նաև դրա վերաբերյալ ինֆորմացիա լինի, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Գուգարացը պատասխանեց, որ կայքում փոփոխություններ են կատարվել, և այժմ քարտեզի ծածկագրով ևս հնարավոր է հարցում անել, վճարել և ստանալ տեղեկատվություն: Ինչը մենք արեցինք, վճարեցինք 5000 դրամ, որպեսզի այդ ծածկագրով տարածքի վերաբերյալ գրանցված որևէ իրավունքի մասին մեզ տեղեկություն տրամադրեն: Սակայն Կոմիտեից ստացանք տարօրինակ պատախան, որ «ըստ կադաստրային գործի տվյալների՝ նշված ծածկագրով գրանցված/գույքագրված/ անշարժ գույք չի հայտնաբերվել:

Աջափնյակ վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնից մեզ բացատրեցին, որ եթե նման գույք կամ որևէ իրավունք չի հայտնաբերվել, ապա այդ ծածկագրով գույքը կամ տարածքը համայնքային է, կարող է ճանապարհ լինել, սակայն նույնիսկ այդ պարագայում, եթե տվյալ տարածքը վարձակալած լինեին, պետք է օրինական գրանցված լիներ Կադաստրի կոմիտեում` որպես վարձակալության իրավունք: Եթե այդ ամենը չի արվել, պետք է չափագրում իրականացվի` պարզելու կառուցված շինության օրինականությունը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև