Գլխավոր դատախազն ԱԺ-ին է ներկայացրել պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը | ՄԻՊ-ն ահազանգ է ստացել, որ Գյումրու ավագանու անդամին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե | Երևան-Բաքու կարգավորումը լայն հեռանկարներ կբացի Հրվ. Կովկասի աշխարհառազմավարական զարգացմամբ հետաքրքրված այլ երկրների համար. Ղազախստանի ԱԳ նախարար | Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում. փաստաբան | Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի. Միրզոյան | Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել. Սերժ Սարգսյանի գրասենյակ | Վաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնած ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ) | Ալիևները մեկնել են Արցախ | Հանգիստ նստեք տեղներդ, երկրորդում եմ վարչապետի երեկվա բոլոր արտահայտությունները. Ալեն Սիմոնյան | Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ նմանօրինակ ցնցումների մեջ. Արմեն Հովասափյան | Գյումրիում կաթնամթերքի արտադրամասում կարագ արտադրատեսակը համարվել է վտանգավոր. արտադրությունը կասեցվել է | Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Խուզարկություններ՝ «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում և աջակիցներից մի քանիսի բնակարաններում | Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը | Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր

Լրահոս

Ապարանի ավագանին և Գլխավոր դատախազությունը դատարանում վիճարկում են եկեղեցիները Մայր Աթոռին հանձնելու որոշումները. Hetq.am

Նոյեմբերի 13-ին Ապարան համայնքի ավագանին հայցադիմում է ներկայացրել  Վարչական դատարան՝ ընդդեմ համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի: Պահանջում են անվավեր ճանաչել համայնքի տարածքում ինքնակամ կառուցված եկեղեցիները համայնքային սեփականություն ճանաչելու, նվիրատվության պայմանագրով եկեղեցուն հանձնելու որոշումներն ու սեփականության իրավունքի գրանցումները: Համայնքի ղեկավարի որոշումը վարչական դատարանում վիճարկում է  նաև Գլխավոր դատախազությունը: Գրում է Հետքը:

Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը 2019թ. 3 որոշում է կայացրել, որոնց համաձայն համայնքի Եղիպատրուշ և Երնջատափ գուղերում ինքնակամ կառուցված եկեղեցիները ճանաչվել են համայնքի սեփականությունը: Դրանից հետո եկեղեցիներն իրենց սպասարկման տարածքներով, նվիրատվության պայմանագրերով փոխանցվել են Հայ առաքելական եկեղեցուն:

Համայնքի ղեկավարն առաջին որոշումը կայացրել է ապրիլի 1-ին: Ըստ որի՝ Եղիպատրուշ գյուղում գտնվող, 1208թ. և 1220թ.-ին համայնքի կողմից ինքնակամ կառուցված 453.4 քմ արտաքին մակերեսով եկեղեցին ճանաչվել է համայնքային սեփականություն, իսկ 0.1566 հա  հողամասը հատկացվել է եկեղեցուն՝ պահպանման և սպասարկման համար:

Հաջորդ որոշումը Կ. Եղիազարյանը կայացրել է նոյեմբերի 21-ին:  Ապարան համայնքի  Երնջատափ   գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 1960թ.-ին համայնքի կողմից ինքնակամ կառուցված 90.85 քմ արտաքին մակերեսով եկեղեցին ճանաչվել է համայնքային սեփականություն, օրինական գույք: Իսկ 0.3586 հա հողամասը համայնքի ղեկավարը որոշել է հատկացնել եկեղեցուն՝ պահպանման և սպասարկման համար:

Նույն օրը համայնքի ղեկավար Կ. Եղիազարյանը մեկ այլ որոշում է կայացրել, այս անգամ համայնքի սեփականությունը ճանաչելով նույն գուղում գտնվող «3-րդ և 13-րդ դարում համայնքի կողմից ինքնակամ կառուցված» մեկ այլ՝ 447.59 քմ արտաքին մակերեսով եկեղեցին: Իսկ պահպանման և սպասարկման համար եկեղեցուն հատկացվել է 0.2815 հա հողամաս:

Նշված եկեղեցիները՝ իրենց սպասարկման տարածքով, պետական գրանցում ստանալուց հետո նվիրատվության պայմանագրերով հանձնվել են  Հայաստանի Առաքելական եկեղեցուն, և գրանցված է եկեղեցու սեփականության իրավունքը:

Ապարան համայնքի աշխատակազմի քարտուղար Իդա Թադևոսյանը տեղեկություններ չուներ ավագանու կողմից հայցադիմում ներկայացնելու վերաբերյալ, իսկ ընդդունարանից խորհուրդ տվեցին խոսել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, «Կարեն Եղիազարյան» խմբակցության ավագանու անդամ Արկադի Կարապետյանի հետ: Վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Ապարան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Ժորա Կոստանյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է  պատճառը, որ համայնքի ղեկավարի որոշումը վիճարկում են դատարանում: Ժ. Կարապետյանը հստակ չկարողացավ նշել պատճառը: Միայն մտաբերեց, որ որոշումը կայացվել է 2019թ․-ին, իսկ դատարան դիմելու առաջարկություն ներկայացրել էր Գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազությունը վարչական դատարան հայցադիմում ներկայացրել է համայնքի ղեկավարի միայն մեկ որոշման վերաբերյալ: Մասնավորապես՝ 2024թ. փետրվարի 7-ին դիմելով դատարան, Դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել Եղիպատրուշ գյուղի եկեղեցին համայնքային սեփականություն ճանաչելու որոշումը, դրանից բխող սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաև գույքը եկեղեցուն նվիրատվության կարգով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն փոխանցելու և վերջինիս սեփականությունը գրանցելը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև