Այս պահին ՀՀԿ-ի օրակարգում ընտրություններին մասնակցելու հարց չկա։ NewDay.am-ին վստահեցնում են ՀՀԿ-ից։ Մեր զրուցակցի փոխանցմամբ` կուսակցությունում այդ մասին քննարկում չի եղել, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս այդ հարցին չի անդրադարձել։ «Մեր օրակարգում իշխանափոխության հարցն է», -շեշտեց մեր զրուցակիցը։
