Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը․ Արմեն Աշոտյան

Կոմունիկացիաների համար պայքարը ոչ սկսվել է 21-րդ դարով, ոչ էլ ավարտվելու է։

Համաշխարհային պատմությունը վաղուց է հյուսվել ճանապարհային, լոգիստիկ և ջրային ուղիների շուրջ։  Մետաքսի ճանապարհի վրա վերահսկողության շուրջ ստեղծված կայսրություններից մինչև նացիստական Գերմանիայի կողմից Լեհաստանի վրա հարձակման առիթ դարձած Դանցինգի միջանցք, Պունիկյան պատերազմներից մինչև սևծովյան նեղուցների համար պայքար, Սուեզի պատերազմից մինչև Ֆրանսիայի կողմից Լուիզիանայի վաճառքը Միացյալ Նահանգներին և ռուս-շվեդական պատերազմ։

Պատահական չէ, որ այսօրվա ուժի կենտրոններից յուրաքանչյուրն ունի գլոբալ կոմունիկացիաների սեփական մեգանախագիծը՝ Չինաստանը, ԵՄ-ն, Ռուսաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը։

Այսօր մարդկային քաղաքակրթության արյունատար անոթների համար կռիվը նոր փուլ է թևակոխել, որի մի փոքր, բայց մեզ համար կենսական թատերաբեմ են դարձել Սյունիքի շուրջ զարգացումները, որոնք ժամանակին վերացվել էին 70-ամյա Սովետական իշխանության, իսկ հետո՝ Առաջին Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակի շնորհիվ։

ԱՄՆ նոր վարչակազմը նոր թափ հաղորդեց այս բախումներին, և խոսքը միայն Պանամայի ջրանցքի նկատմամբ բացահայտ նկրտումների մասին չէ։ Թրամփի մի քանի այլ նախաձեռնություններ նույնպես լոգիստիկ պատերազմների տրամաբանության մեջ են տեղավորվում։

Սկսենք Գրենլանդիայից, որի հանդեպ ամերիկյան ուղղակի ոտնձգությունները ոչ միայն կղզու և Արկտիկայի հարուստ բնական պաշարներով են պայմանավորված, այլև Հյուսիսային ծովային միջանցքների հանդեպ հետաքրքրությամբ, որի ռուսական հատվածն արդեն մեծ թափով զարգանում է՝ ապահովելով Եվրոպայի և Ասիայի միջև բեռների փոխադրման ավելի կարճ ճանապարհ։ Օպտիմալացման աստիճանը հասկանալու համար մի թիվ բերեմ։ Եթե դասական ճանապարհով՝ Սուեզի ջրանցքով, Համբուրգից Շանհայ բեռները տեղափոխվում են 30-35 օրվա ընթացքում, ապա այս ճանապարհով՝ 18։

Շատ-շատերը կզարմանան, բայց Գազայի մասին Թրամփի վերջին սկանդալային հայտարարության առիթով նեղ շրջանակներում քննարկվում է նույնպես լոգիստիկ շահը։ Պաղեստինցիներին Գազայից տեղահանելու և այն մեծ հանգստյան գոտու վերածելու առաջարկության շարժառիթներից մեկն ապագայում կառուցվելիք «Բեն Գուրիոն» անունը ստացած նոր ջրանցքի համար ավելի էժան, հարմար և անվտանգ երթուղի ապահովելու հարցն է։

«Բեն Գուրիոն» ջրանցքի գաղափարն առաջարկվել է իսրայելական և ամերիկյան շրջանակների կողմից՝ որպես այլընտրանք Եգիպտոսով անցնող Սուեզի ջրանցքին։ Այն պետք է սկսվի Իսրայելի կամ Պաղեստինի Միջերկրական ափից, հասնի Հորդանան գետը, որի երկայնքով մտնի Կարմիր ծովի մաս կազմող Աքաբայի ծոց իսրայելական Էյլաթ քաղաքի մոտ՝ զրկելով Եգիպտոսին կենսական մենաշնորհից։ Չէ՞ որ համաշխարհային առևտրի 12-13%-ն անցնում է հենց Սուեզի ջրանցքով՝ ապահովելով կենսական ջրային կապ Եվրոպայի և Ասիայի միջև։

«Զանգեզուրի միջանցքը», որ արևմտյան շրջանակները փորձում են դիրքավորել՝ որպես Արևմուտք-Արևելք կոմունիկացիոն նոր հնարավորություն, ի սկզբանե չուներ ոչ մի իրական տնտեսական կարևորություն կողմերի համար՝ հանդիսանալով բացառապես գեոպոլիտիկ նախագիծ Թուրքիայի և ատլանտիստների համար՝ ընդդեմ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի։

Հիմա, երբ ամերիկյան նոր վարչակազմը խոր վերանայման է ենթարկում թե՛ Ռուսաստանի հետ հարաբերությունները, թե՛ իր գլոբալ գերակայությունները, երբ ի հայտ են գալիս նոր լոգիստիկ հեռանկարներ, «Զանգեզուրի միջանցքը», մեծ հավանականությամբ, զրկվելու է ամերիկյան աջակցությունից՝ մնալով թուրքական կենսական շահերի օրակարգում։ Ավելին, եթե միջանցքը չբացվի, ապա Թուրքիայի համար ահագին կարժեզրկվի Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում նրա աջակցությունն Ադրբեջանին։

Կասկած չունեմ, որ ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել հենց Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը՝ քանի դեռ գլոբալ աշխարհակարգի տեկտոնիկ տեղաշարժերը չեն հասել Հարավային Կովկաս և Հայաստան։

 ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031