ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունեցիները կռվից չեն վախենում, ավելի լավ է արժանապատիվ մեռնել. գորիսեցիներ | Այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին. Ռուբեն Մելիքյան | Գյումրիում ընտրությունները ողջ հանրապետությունում իրավիճակը բեկելու բացառիկ հնարավորություն են ընձեռում․ Հայտարարություն | ԵՄ-ն պատժամիջոցների 17-րդ փաթեթն է պատրաստում Ռուսաստանի դեմ | Վտանգված են հայկական իշխանի արտադրությունն ու արտահանումը. ձկնաբույծների ահազանգը. Hetq.am | Մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ. Վահագն Խաչատուրյանը՝ Չեռնոգորիայի դեսպանին | Վայրէջք Գրենլանդիայում. ԱՄՆ փոխանախագահը կնոջ հետ առանց հրավերի ժամանել է կղզի | ՏԿԵ նախարարն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին | Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը | Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել | Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի ու նրան օժանդակած 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են | Չինաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Հիշեցնում ենք Սարիկ Մինասյանին, որ գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ. «Կամուրջ» Քաղաքացիական Նախաձեռնություն | Գյումրիում ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով. Սուրենյանց | ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԽԱՔ» ընկերության կաթնաշոռի և պանրի արտադրությունը

Լրահոս

Ադրբեջանը հետևողականորեն nչնչացնnւմ է օկուպացված Ստեփանակերտի հայկական դիմագիծը․ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Ադրբեջանի բռնապետական վարչակարգը հետևողականորեն ոչնչացնում է ժամանակավորապես օկուպացված Ստեփանակերտի հայկական դիմագիծը՝ դրա փոխարեն կեղծ հիմքերի վրա կառուցելով «ադրբեջանական ինքնության» վերբացահայտման խեղաթյուրված տարբերակ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

«Ադրբեջանական քարոզչական մեդիայի տարածած կադրերը(https://www.youtube.com/watch?v=LiuaifPSn5U) որտեղ Իլհամ Ալիևը շրջում է գրեթե ավերակ դարձած քաղաքում, հստակ ցույց են տալիս Բաքվի մշակութային ցեղասպանության իրական պատկերը։ Ստեփանակերտի` ամբողջությամբ ավերված բնակելի թաղամասերի տեղում կառուցվում են «Հաղթանակի պուրակ» և մզկիթ՝ նպատակ ունենալով վերացնել քաղաքի հայկական անցյալը և փոխարենը ստեղծել կեղծ ադրբեջանական ներկայություն։

Ակնհայտ է, որ այս գործողությունները ոչ մի աղերս չունեն պատմական արդարության հետ, քանի որ ո’չ Ստեփանակերտում, ոչ Քարինտակում, ո’չ Հադրութում, ո’չ էլ Բերձորում երբևէ մզկիթներ չեն եղել` պատմական և ոչ մի փուլում։ Շատ պարզ տրամաբանությամբ, որ այս տարածաշրջանում երբեք գոյություն չի ունեցել ադրբեջանական պետություն ` մինչև 1918֊20 թթ.։ Շուշիում՝ Հայոց ցեղասպանության ավերված հուշարձանի տեղում, կառուցվում են ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ (https://monumentwatch.org/…/%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7…/), ինչը վկայում է Բաքվի մշակութային բռնազավթման հետևողական քաղաքականության մասին։

Այս ամենը Ադրբեջանի կողմից վարվող պետական մակարդակի քաղաքականության մի մասն է, որը նպատակաուղղված է ոչ միայն Արցախի հայկական մշակութային ժառանգության լիակատար վերացմանը, այլև նրա բռնի իսլամացմանը։ Ադրբեջանը, օգտվելով միջազգային հանրության պասիվությունից, հաճախ էլ` ակնհայտ անտարբերությունից, բացահայտ իրականացնում է մշակութային ցեղասպանության իր ծրագրերը՝ Արցախի հայության ինքնությունը ջնջելու և նրա պատմական տարածքն ադրբեջանականացնելու նպատակով»,-գրել է նա։

Возможно, это изображение текст «itv HD ሼጣጣሮ እስቲ RAC»

Возможно, это изображение 1 человек и текст «ZOFER PARKI ZOFORPILLOLORI ZOFOR PILLOLORI DM1»

Facebook
Twitter

Կարդացեք նաև