Տավուշի մարզի գյուղերից մեկից «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա | Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնшգանձվի 134 միլիոն դրամ. դատшրանը բավարարել է Գլխավոր դшտախшզության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը | Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ | ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ | Թեկնածուներից մեկը մեկ ամիս է՝ ինձ հետապնդում է իր խոսույթով. Նազելի Բաղդասարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ տրամաչափի զենքերով է կրակում թշնամին. մանրամասնում է Խոզնավարի գյուղապետը | Չեմ կարծում, թե մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին. Ալեն Սիմոնյան | Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փամփուշտները տանիքներին են թափվում. Խոզնավարը՝ թշնամու թիրախում | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծեր | Ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ՔՊ իշխանության այս օրերի քայլերը վկայում են, որ դրանք արվում են այնպես, որ ազդեն թեկնածուների նախընտրական հնարավորությունների վրա. Արման Թաթոյան | Այս հարցը նրա իրավասության մեջ չէ, ուստի չեմ ցանկանում մեկնաբանել այս պաշտոնյայի ասածը. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին | ՔՊ-ն զգալով, որ Գյումրիի ընտրություններում ծանր պարտություն է կրում, թիրախավորել է բոլոր ազդեցիկ մրցակիցներին. Սուրենյանց | Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառը | Ընդդիմության հաղթանակն առաջիկա ընտրություններին անխուսափելի է, հանգիստ նստեք տեղներդ. Վանեցյան

Լրահոս

Նիկոլի 14 պատվիրանները. Դավիթ Կարապետյան

Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեր փառապանծ պարապ իմաստունը,
մեր Մեծն Ռահվիրան ավետեց, որ ժամը 19:00-ին գաղափարախոսական ուղերձով դիմելու է ժողովրդին։
Սրտի թրթիռով, հոգու կռինչով ու «վալերիանկան» դեմը դրած, պերմանենտ սթրեսով ազգը ձգեց մինչև 7-ը, որ լսի մեր ակունք իմաստության խոկանքը, մեր մտքի Էվերեստի հիպերինտելեկտուալ ու հոգեցունց գոհարները:
Սիլոգիզմի գրանդիոզ վարպետն իր մտքի տիտան տեսակով այսօր փայլատակեց.
Փիլիսփայության գուրուն, ում կնախանձեր Սոկրատեսը, Նիցշեն, Հեգելն ու Կանտը՝ գորովանքով, իր խանդավառ-խանդաղատանքով ազգին բաշխեց՝ գիտահետազոտական, բարոյախրատական,
բարոյահոգեբանական, բարեվարքության, կրթադաստիարակչական, կենցաղվարության, խոհափիլիսոփայական կանոններով համալրած իր 14 պատվիրանները:
Ժողբաստիոնապետն իր ամպլուայի մեջ՝ ալեգորիկ, էկլեկտիկ ու կվալիմետրիկ մտքերի շարանով, ճառերով, ձոներով, ակոստիկոսներով, թևավոր խոսքերով, լիրիկական զեղումներով որպես աքսիոմատիկ ճշմարտություն «ժողջանին» մատուցեց իր մեգագաղափարները, հանրամատչելի ձևով վերջապես մեզ բացատրեց, թե ի՞նչ է Ազգը, ի՞նչ է ժողովուրդը, պետությունը, հայրենիքը, արժեհամակարգը, բարեկեցությունը:
Բացատրեց, թե ինչպես տարանջատենք ու ճիշտ ընկալենք այս հասկացությունները:
Հատիկ առ հատիկ ասեց, էքստազ ու օրգազմ ապրեց.
Մի ժամ անց, նա կատարսիսի մեջ էր, ազգը՝ տեխնիկական նոկաուտի ենթարկված…
— Ի՞նչ էր սա, կասի ադեկվատ ու գիտակից մարդը:
Դասական ավանտյուրիստի հերթական ախմախություն, «տինդիրիտ-տաֆտալոգիա», զազրախոսություն, դատարկաբանություն ու ջուրծեծոցի, հերթական շոու…
Հերթական կենացներով, բաժակաճառերով, դեմագոգիայով, պաթոսով ու պոպուլիզմով ուղեղաշինություն…
Մի ժամ ճամարտակեց, որ ասի՝ Սահմանադրությունը պետք է փոխենք:
Իր գավառական շուստրիությամբ թերուսը՝ թմրեցնող թեորեմ-թեզերով, հեռվից գալով համոզում է ժողովրդին, որ «վիդիշ լի» 7 տարի անց, նոր է հասկացել, որ ժամանակն է Սերժի համար կարած, բայց ինքը հագած ու իրեն սազած Սահմանադրությունը փոխել:
Այն, որ գործող Սահմանադրությունը պետք է փոխվի՝ փաստ է:
Բայց, երբ գիտես, թե այս պատուհասի նպատակը որն է, հասկանում ես, որ որքան էլ այն վատն է, փոխման ենթակա է, միևնույն է, դա չպետք է տեղի ունենա:
Այսպիսով՝ վաղն ասելու է.
ով դեմ է Սահմանադրության փոփոխմանը ագենտ է, 5-րդ շարասյուն է, պատերազմ ուզող է, նացիստ-շովինիստ է, իրական Հայաստան չուզող է:
Ինչևէ, չենք զարմանում…
Ինքն իրեն գեթ մեկ գրամ հարգող ղեկավարը հիմա մի ուղերձով հանդես կգար.
կհայտարարեր հրաժարականի մասին:
Իսկ դա բացառված է:
Մնացածը՝ թշվառի «ֆինդուֆլուշկեք» են…
Թե չէ՝ ինքն ու՜ր, գաղափարն ուր…
Կամ որ զուգընկերուհին՝ դասախոս, ինքը՝ գաղափարախոս…
Ախր, դու և գաղափարը խիստ անհամատեղելի էք:
Քոնը՝ դմակով խաշլաման է, հեծանիվ քշելը, ձվածեղ սարքելը…
Գոնե լռի, ծաղրի չենթարկվի…
Տորիչելյան դատարկություն, ուրիշ՝ ոչինչ…
Սա մարազմ է, աբսուրդ ու նոնսենս…
Սա մեր ամոթն է ու խայտառակությունը:
Սա մեր խաչն է, որը դեռ քարշ ենք տալիս…
Facebook
Twitter

Կարդացեք նաև