Անկախ լրագրողների հետաքննությունը փաստացի հաստատեց Թաթոյանի ներկայացրած փաստերը․ Դավիթ Անանյան | Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը ևս մեկ անգամ հաստատում է Սամվել Կարապետյանի գործի բացառապես քաղաքական բնույթը․ Ռոբերտ Ամստերդամ | Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտեցին մեքենաներից կատարված գողությունները (տեսանյութ) | Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ | Նոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է. «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) | Մենք Թուրքիայի կողքին ենք․ Ադրբեջանի ՊՆ | Լիբանանի խորհրդարանը երկարաձգել է իր լիազորությունները երկու տարով՝ Իսրայելի հետ պшտերազմի պատճառով | Երիտասարդների հետ հանդիպմանը խոստացանք, որ Ուժեղ Հայաստանում նրանք կկարողանան բնակարան գնել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին | Անհայտ կինը կրшկ է բացել երգչուհի Ռիհաննայի՝ Բևերլի Հիլզում գտնվող առանձնատան ուղղությամբ | Որպես «անկախական» է դիրքավորվում մի իշխանություն, ում օրոք Ռուսաստանից տնտեսական և Թուրքիայից քաղաքական կախվածությունը հասել է պատմական մաքսիմումի․ Աշոտյան | Մարտի 8-ը՝ ժպիտներով ու ծաղիկներով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները կանանց ծաղիկներ են նվիրել (տեսանյութ) | Որ պահը գա, ինձ ու Ասլանյանին վերապահվի բարձրագույն պատիվ վարչապետին ուղեկցել ԱԱԾ-ի «подвал», էլի կասեն՝ իրա պրոյեկտն եք. Աղազարյան | Փաշինյանն առաջարկում է բանաձև՝ մեղք-համակերպվել-հանձնվել. մենք առաջարկում ենք այլ բանաձև՝ սխալներ-դասեր-վերածնունդ. Թաթոյան | Մարդ ինչ աստիճանի կեղծավոր պետք է լինի, որ մտքով նման ֆեյք «լուծում» անցնի. Արթուր Չախոյան

Լրահոս

Երուսաղեմի հայոց պատրիարքը Նեթանյահուին կոչ է արել միջամտել՝ կանխելու հայոց պատրիարքարանի գույքի բռնագրավումը

Երուսաղեմի հայոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ հորդորելով միջամտել և  դադարեցնել պատրիարքության դեմ Երուսաղեմի  քաղաքապետարանի ձեռնարկած գործողությունները և վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոկչյան:

Հիշեցնենք, որ նախօրեինԵրուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգել էր, որ Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել դարեր շարունակ Հայոց պատրիարքարանին պատկանող անշարժ գույքը, որպեսզի, իր իսկ պնդմամբ, բռնագանձի 1994 թվականից ի վեր համայնքային հարկերի համար գոյացած պարտքերը: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, ի նշան բողոքի, ներկայացրել է վարչական հայց, որի լսումը նշանակված է 2025 թվականի փետրվարի 24-ին:

Նշվում է, որ եթե հայցը մերժվի Երուսաղեմի քաղաքապետարանը կբռնագրավի պատրիարքարանի անշարժ գույքն ու աճուրդի կհանի այն, որպեսզի բռնագանձի վիճահարույց պարտքերը, որոնք դատական ​​գործընթացներով երբեք չեն ապացուցվել։

«Հայոց պատրիարքարանի դեմ գործ հարուցելը, նրան ստիպելը վճարել ենթադրյալ պարտքը և, առավել ևս, դրա ունեցվածքի բռնագրավումը, կարող է վտանգել Սուրբ Երկրում Հայոց պատրիարքարանի երկարամյա առաքելությունը, որը սկսվել է 7-րդ դարից: Ավելին, դա կարող է սպառնալ հայ համայնքի շարունակական ներկայությանը Սուրբ Երկրում, որը թվագրվում է 4-րդ դարով»,- ասվում է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:

Ըստ դրա՝ սա Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից բացահայտ փորձ է՝ տնտեսական ճնշումների միջոցով խարխլելու Հայոց պատրիարքարանը՝ նպատակ ունենալով նվազեցնել դրա ներկայությունը Սուրբ Երկրում։

«Կոչ ենք անում Իսրայելի վարչապետ պարոն Բենիամին Նեթանյահուին, ներքին գործերի նախարար պարոն Մոշե Արբելին և կառավարական կոմիտեի ղեկավար պարոն Ցաչի Հանեգբիին վճռականորեն միջամտել և անհապաղ սառեցնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դեմ քաղաքապետարանի բոլոր գործողությունները։ Մենք նաև կոչ ենք անում վերսկսել այս կառավարական հանձնաժողովի նիստերը՝ բացառապես հանձնաժողովի կողմից սահմանված շրջանակում բանակցությունների միջոցով այս խնդրին խաղաղ լուծում գտնելու համար»,- ասվում է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև