Վտանգված են հայկական իշխանի արտադրությունն ու արտահանումը. ձկնաբույծների ահազանգը. Hetq.am | Մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ. Վահագն Խաչատուրյանը՝ Չեռնոգորիայի դեսպանին | Վայրէջք Գրենլանդիայում. ԱՄՆ փոխանախագահը կնոջ հետ առանց հրավերի ժամանել է կղզի | ՏԿԵ նախարարն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին | Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը | Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել | Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի ու նրան օժանդակած 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են | Չինաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Հիշեցնում ենք Սարիկ Մինասյանին, որ գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ. «Կամուրջ» Քաղաքացիական Նախաձեռնություն | Գյումրիում ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով. Սուրենյանց | ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԽԱՔ» ընկերության կաթնաշոռի և պանրի արտադրությունը | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրար ձեռ ենք բռնելու. էս հարցը լուծելու ենք. Գյումրիում դա նորմալ բան է. Մարտուն Գրիգորյան | Տեղի է ունեցել խայտառակ նիստ, քննիչը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, ինչը փաստում է՝ քաղաքական հետապնդում է. փաստաբանը՝ Գրիգորյանի հոր և որդու դատի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Վարդան Ղուկասյանին չեմ մեղադրում, այլ խոսում եմ իշխանության ծրագրի մասին. Մարտուն Գրիգորյան

Լրահոս

ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն. ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ

ԱՆԻՖ-ում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ առնվազն երեք քրեական վարույթ կա, որոնցից առնվազն  երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն:

Քրեական վարույթներից մեկը նախաձեռնվել էր «Փաստինֆո»-ի հրապարակմանը հաջորդած՝ ԿԿՀ գրության հիման վրա՝ կապված Տիգրան Ավինյանի՝ անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու հետ։ Մասնավորապես, 2019-2023 թթ. ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր Տիգրան Ավինյանը, այդ ընթացքում նա համատեղել է նախ ՝ ՀՀ փոխվարչապետի (2018-2021 թթ.,), ապա նաեւ Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը՝ 2022-2023 թթ.: «Փաստինֆո»-ն բարձրաձայնել էր Ավինյանի կողմից փոխքաղաքապետի եւ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնների համատեղումն արգելող օրենսդրական կարգավորումների մասին։ ԿԿՀ-ն ԱՆԻՖ-ից պահանջել էր 2019-2023 թթ. իրականացրած ոլորտային ծրագրերի (այդ թվում՝ նախատեսվող ծրագրերի) եւ դրանց վերաբերյալ հաշվետվությունների, ինչպես նաեւ տնօրենների խորհրդի ձեւավորման օրվանից սկսած՝ հրավիրված նիստերի արձանագրությունների պատճենները եւ իր ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկել դատախազություն, որն էլ դրանք ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել էր քրեական վարույթ։  Եւս մեկ գործի մասին հայտնի էր դարձել 2024 թվականի հունվարին, երբ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ ԱՆԻՖ-ում չարաշահումներ են հայտնաբերվել։ Սակայն, պարզվում է, կա նաեւ երրորդ վարույթը։

Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր հարուցում էր ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե Ավինյանի միաժամանակ երկու անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքով հարուցված վարույթը ինչ փուլում է գտնվում։

ՔԿ-ից, մասնավորապես, պաշտոնապես հայտնել են, որ «2023 թ. ապրիլի 22-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիետում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ աշխատակիցների կողմից մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության չարաշահման առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը 2023թ. մայիսի 2-ին, ենթակայության կանոններին համապատասխան, փոխանցվել է Քննչական կոմիտեին։

2023թ․ նոյեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում «Հայաստանի պետական  հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց կողմից իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ, որոնք միացվել են մեկ վարույթում՝ նախաքննությունը համատեղ շարունակելու նպատակով»։

Իսկ երրորդ վարույթը հարուցվել է  արդեն 2024 թվականի աշնանը, երբ կառավարությունը որոշել էր լուծարել այն։

«2024թ․ սեպտեմբերի 5-ին և սեպտեմբերին 30-ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի գրություններն՝ ուղղված ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետին՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունում կատարված ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած չարաշահման վերաբերյալ, որոնց առթիվ ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել են քրեական վարույթներ»,- «Փաստինֆո»-ին հայտնել են ՔԿ-ից՝ ավելացնելով, որ նշված քրեական վարույթներով նախաքննության կատարումը, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, նույնպես հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին, որոնք միացվել են ՀՀ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթին՝ հետագա համատեղ նախաքննությունն իրականացնելու նպատակով։

Այլ մանրամասներ քննչականը նպատակահարմար չի համարել հրապարակել՝ նախաքննության այս փուլում։

Սակայն ուշագրավ է այն, որ առաջին քրեական վարույթից անցել է շուրջ երկու տարի, սակայն որեւէ մեղադրյալ դեռեւս չկա։

«Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել»,-հայտնել են ՔԿ-ից։

Արձանագրենք, որ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդում Տիգրան Ավինյանի լիազորությունները դադարեցվել են 2023 թվականի սեպտեմբերին, հետեւապես մինչ այդ ԱՆԻՖ-ում արձանագրված չարաշահումները վերաբերում են նրա պաշտոնավարման շրջանին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև