Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդես՝ Գյումրիում (Տեսանյութ) | «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Լիբանանում իսրայելական հшրվածների հետևանքով զnհերի թիվը հասել է 294-ի | Մեր գարունն ուշանում է, բայց վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում պետք չէ սպասել. Սուրենյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը հայկական է, դուք կաթողիկոսին չեք կարող հանել. արթիկցին` Փաշինյանին | ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, նրանք անվտանգ կեցավայրում են․ ԱԳՆ | Իրանին այսօր շատ ուժեղ հարված կհասցվի. Թրամփ | Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» | Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին | Այսօր Իրանը լուրջ hարված կստանա, Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ | Իրանը և արաբ եղբայրները դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ կապվածության, բարեկամության և փոխադարձ հարգանքի ոգով․Արաղչի | Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրի քաղաքացիներ․ ԱԳՆ | Պատրաստվենք դերբիին՝ վայելելով Հենրիխ Մխիթարյանի գոլը. «Ինտերը» կրկին տեսանյութ է հրապարակել՝ հայկական երաժշտությամբ (տեսանյութ) | Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի | ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է

Լրահոս

ԵՄ դիտորդական առաքելությունը փոքրացնում է էuկալացիայի հավանականությունը. ԱԳ փոխնախարար

Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը փոքրացնում է էսկալացիայի հավանականությունը:  Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

«Մենք ցանկանում ենք տարածաշրջանում սահմանել անվտանգություն, որ հաստատենք Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա և ԵՄ: Առաջընթացը, որը ԵՄ-ի հետ հարաբերություններում վերջին տարիներին գրանցվել է, ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ ընդլայնելու մեր օրակարգը Եվրամիության հետ և տարբեր մակարդակներում ունենալու համագործակցություն»,-ասել էՊարույր Հովհաննիսյանը:

Փոխնախարարը հիշեցրեց 2023-ի հոկտեմբերին Ստրասբուրգում Հայաստանի վարչապետի հայտարարությունը, որը ցույց է տալիս Հայաստանի նկրտումներն ու մոտեցումները եվրոպական օրակարգին:

Նա վստահեցրեց, որ Հայաստանը ջանքեր է գործադրում և կփորձի շարունակել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետագա իրականացումը:

Հովհաննիսյանը նշեց, որ բանակցություններ են իրականացնում գործընկերության օրակարգի շուրջ նոր փաստաթղթի շուրջ։ «Սա մի փաստաթուղթ է, որը կփոփոխի գոյություն ունեցող իրավական հիմքը և կխորացնի երկկողմ հարաբերությունները: Հենց այս գործընթացն ավարտվի և նոր նկրտումների շուրջ համաձայնությունների գանք, նոր ուղենիշներ կսահմանենք մեր համագործակցության համար»,-ասաց նա:

ԱԳ փոխնախարարը շեշտեց, որ Հայաստանը շատ շնորհակալ է Եվրամիությանը՝ իր քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգելու համար: «Դա Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում բերում է կայունություն և փոքրացնում էսկալացիայի հավանականությունը»,-նշեց նա:

Նա հիշեցրեց՝ Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, որը ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացիները ցանկանում են շատ ավելի ամուր կապեր ունենալ եվրոպական ընտանիքի հետ:

Հովհաննիսյանը շեշտեց նաև ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման գործընթացի կարևորության մասին:

Ըստ նրա՝ Եվրամիությունը շարունակում է մնալ կարևորագույն գործընկեր Հայաստանի համար նաև տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների օրակարգի համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև