ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունեցիները կռվից չեն վախենում, ավելի լավ է արժանապատիվ մեռնել. գորիսեցիներ | Այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին. Ռուբեն Մելիքյան | Գյումրիում ընտրությունները ողջ հանրապետությունում իրավիճակը բեկելու բացառիկ հնարավորություն են ընձեռում․ Հայտարարություն | ԵՄ-ն պատժամիջոցների 17-րդ փաթեթն է պատրաստում Ռուսաստանի դեմ | Վտանգված են հայկական իշխանի արտադրությունն ու արտահանումը. ձկնաբույծների ահազանգը. Hetq.am | Մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ. Վահագն Խաչատուրյանը՝ Չեռնոգորիայի դեսպանին | Վայրէջք Գրենլանդիայում. ԱՄՆ փոխանախագահը կնոջ հետ առանց հրավերի ժամանել է կղզի | ՏԿԵ նախարարն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին | Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը | Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել | Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի ու նրան օժանդակած 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են | Չինաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Հիշեցնում ենք Սարիկ Մինասյանին, որ գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ. «Կամուրջ» Քաղաքացիական Նախաձեռնություն | Գյումրիում ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով. Սուրենյանց | ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԽԱՔ» ընկերության կաթնաշոռի և պանրի արտադրությունը

Լրահոս

Մատվիենկոն կմեկնի Երևան՝ նոր լիցք հաղորդելու ռուս-հայկական միջպետական ​​հարաբերություններին. Դաշնային խորհուրդ

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կմեկնի Երևան՝ «նոր լիցք հաղորդելու ռուս-հայկական միջպետական ​​հարաբերություններին»։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հարցը քննարկվել է Դաշնային խորհրդի նախագահի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Զրուցակիցները քննարկել են նաև Դաշնային խորհրդի նախագահի՝ իր հայ գործընկերոջ հրավերով Երևան կատարելիք պաշտոնական այցի մանրամասները՝ ռուս-հայկական միջպետական ​​հարաբերություններին նոր լիցք հաղորդելու անհրաժեշտության լույսի ներքո»,- ասվում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Մատվիենկոյի խոսքով՝ «այցը պետք է բովանդակալից նախապատրաստվի»։

Այցի ժամկետը չի հաղորդվում։

ՀՀ ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդում և այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Facebook
Twitter

Կարդացեք նաև