ՈՒՂԻՂ. Հանրային տրամադրությունները պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում | Երևանի հայտարարությունները երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին տարoրինակ են թվում. ՌԴ ԱԽ | Դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը | Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ | Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը` Բրազիլիայում. Գրիգորյանի փայլուն նnկաուտը ու ևս երկու ուղեգիր | Եթե մինչև մայիսի 25-ը բաժնետոմսերի փոխանցման վերաբերյալ գործարք չկայանա, ՀԷՑ-ը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ. Ռոմանոս Պետրոսյան | Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան | Վա՜յ, էս ինչ լավ քաշած տնական արшղի հոտ ա գալիս. Փաշինյանը՝ Երնջատափի դպրոցում | Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռը | Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ | Ի՞նչ է ասել Արման Թաթոյանը ԵՄ դեսպանին ուղղված նամակում, ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն․ փաստեր | Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի՝ իրեն փոխանցված ուղերձին | Առաջիկա ընտրությունները փողոցային կռիվ չեն, երկրի ամբողջ հետագա կյանքի հարցն է որոշվում․ Վահե Հովհաննիսյան | Մեր մարզիկների հաջողությունները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական տարբեր ֆեդերացիաների տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն են․ Գագիկ Ծառուկյան

Լրահոս

Որքան էլ ՀՀ այսօրվա իշխանությունը լռություն և թուլամտություն է դրսևորում հայերի նկատմամբ իրականացրած Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, դրանք միջազգայնորեն ամրագրված փաստեր են․ Աբրահամյան

Որքան էլ ՀՀ այսօրվա իշխանությունը լռություն և թուլամտություն է դրսևորում  հայերի նկատմամբ իրականացրած Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, դրանք միջազգայնորեն ամրագրված փաստեր են։  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

33 տարի առաջ այս օրն Ադրբեջանում ներքաղաքական բախումները հասան պիկին և այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովին պաշտոնանկ անելու նպատակով, իշխանությունը վերցնելու մրցավազքին դուրս եկած ուժերը, սեփական ժողովրդի նկատմամբ դաժան հաշվեհարդար տեսան:

Իրադարձությունները, որոնք 1992 թվականի փետրվարին, նույն Ադրբեջանում ամրագրվեցին որպես սեփական ժողովրդի դեմ հաշվեհարդար` ներքաղաքական նպատակներով, հետագայում փորձ արվեցին ներկայացնել Ադրբեջանի դեմ իրականացված ցեղասպանություն:

Դա այն փուլն էր, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերն աստիճանաբար լռեցնում էին մայրաքաղաք Ստեփանակերտի ու նրա հարակից գյուղերի ուղղությամբ հարձակումներն ու հրթիռակոծությունները և օպերացիաներից մեկն էլ Իվանյան (նախկին Խոջալու) բնակավայրի ուղղությամբ էր:

Ադրբեջանցիները բնակավայրը վերածել էին կրակակետի` որպես վահան օգտագործելով այնտեղ նախապես տեղափոխված թուրք մեսխեթցիներին:

Օպերացիայից 2-3 օր առաջ, հայերը բարձրախոսներով հայտարարեցին ոչ միայն գործողությունների մասին, այլ խաղաղ բնակչությանն իրազեկվեց այն միջանցքի մասին, որտեղով խաղաղ բնակչությունը Կարկառ գետի հովտով պետք է դուրս գար դեպի Աղդամ, որը վերահսկվում էր ադրբեջանցիների կողմից:

Սակայն ըստ ադրբեջանցիների, իշխանության համար պայքար մղող Ազգային ճակատի դրդմամբ, խաղաղ բնակչության մի մասը այդպես էլ դուրս չի բերվել Խոջալուից, մի մասին ուղղորդել են սխալ ուղղությամբ, իսկ միջանցքով Աղդամ հասած խաղաղ բնակիչների մի մասը գնդակահարվել են ադրբեջանցի գրոհայինների կողմից, որպեսզի Ադրբեջանում իշխանափոխության գործընթացը գլուխ բերվի, ինչն էլ հետագայում տեղի ունեցավ:

Կրկնում եմ` Աղդամ բնակավայրի այն հատվածը, որտեղ տեղի ունեցավ սեփական ժողովրդի դեմ վայրագություն, ամբողջությամբ գտնվում էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ:

Տարօրինակ զուգադիպությամբ, ադրբեջանական վայրագություններն ու սեփական ժողովրդի դեմ իրականացրած սպանդի մասին խոսող վկաները, դրանք արձանագրած օպերատորը, այն իր թերթում տեղադրած «Մոնիտոր»-ի խմբագիրը անհայտ անձանց կողմից հետագայում սպանվեցին, իսկ դրա մասին հրապարակային խոսողները տարբեր ժամկետներով ազատազրկման ենթարկեցին, այսինքն` փորձ արվեց մաքրել հետքերը:

Հետագայում, սեփական պատմությունն ու դրա խայտառակ էջը խմբագրելու նպատակով, Ադրբեջանի իշխանությունները փորձեցին այն վերագրել Արցախի ինքնապաշտպանական ուժերին, սակայն տեղի ունեցածն արդեն արձանագրվել ու փաստավավերագրական նյութերի էր վերածվել ոչ միայն ադրբեջանցիների (նրանցից շատերին հետո ֆիզիկապես ոչնչացրեցին), այլ արտերկրի լրատվամիջոցների ու լրագրողների կողմից:

Որքան էլ Հայաստանի այսօրվա իշխանությունը լռություն և թուլամտություն է դրսևորում ինչպես այդ, այնպես է, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում հայերի նկատմամբ տեղի ունեցած սպանդի և բռնի տեղահանությունների մասին, Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, այդ թվում` իր ժողովրդի նկատմամբ, նաև միջազգայնորեն ամրագրված փաստեր են:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930