Տավուշի մարզի գյուղերից մեկից «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա | Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնшգանձվի 134 միլիոն դրամ. դատшրանը բավարարել է Գլխավոր դшտախшզության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը | Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ | ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ | Թեկնածուներից մեկը մեկ ամիս է՝ ինձ հետապնդում է իր խոսույթով. Նազելի Բաղդասարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ տրամաչափի զենքերով է կրակում թշնամին. մանրամասնում է Խոզնավարի գյուղապետը | Չեմ կարծում, թե մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին. Ալեն Սիմոնյան | Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փամփուշտները տանիքներին են թափվում. Խոզնավարը՝ թշնամու թիրախում | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծեր | Ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ՔՊ իշխանության այս օրերի քայլերը վկայում են, որ դրանք արվում են այնպես, որ ազդեն թեկնածուների նախընտրական հնարավորությունների վրա. Արման Թաթոյան | Այս հարցը նրա իրավասության մեջ չէ, ուստի չեմ ցանկանում մեկնաբանել այս պաշտոնյայի ասածը. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին | ՔՊ-ն զգալով, որ Գյումրիի ընտրություններում ծանր պարտություն է կրում, թիրախավորել է բոլոր ազդեցիկ մրցակիցներին. Սուրենյանց | Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառը | Ընդդիմության հաղթանակն առաջիկա ընտրություններին անխուսափելի է, հանգիստ նստեք տեղներդ. Վանեցյան

Լրահոս

Ավարտվել է Սերոբ Գասպարյանի և այլ անձանց կողմից իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործութունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ երեք անձի մասով։ Հայտնում են ՔԿ-ից:

Քննությամբ պարզվել է, որ Ս.Գ.-ն, Ե.Ս.-ն, Ա.Մ.-ն ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ:

Մասնավորապես՝ նշված անձինք նախնական համաձայնությամբ ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին համապատասխան վճարի դիմաց եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքներն այլ անձանց փոխանցելու պատրվակով 2024 թվականի ընթացքում հավաքագրել են մի շարք անձանց: Հավաքագրված անձինք Ս․Գ․–ի, Ա․Ե․–ի, Ա․Հ․–ի, Ե․Ս․–ի և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց կազմակերպմամբ տարբեր խմբերով մեկնել են արտերկիր, որտեղ անցել են նախնական ստուգումներ, այդ թվում՝ պոլիգրաֆ սարքի միջոցով, որի ընթացքում փորձել են պարզել նշված անձանց անձնային հատկանիշներն ու հայացքները, առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ:

Նախնական ստուգումից հետո հանցավոր խմբի անդամները նշված անձանց տեղակայել են Ա․Ս․-ի ղեկավարմամբ գործող տարածքում և նրանց հետ անց են կացրել վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով փակ տարածքում՝ շենքի ներսում մարտ վարելու պարապմունքներ, բացի այդ, վերջիններիս հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ այդ կերպ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ-ում իշխանությունը յուրացնելու այլ պայմաններ:

Հավաքագրված անձանց մի մասի կողմից այդ հայտարարություններին ընդդիմանալուց և ՀՀ-ում նախապատրաստվող զինված հեղաշրջմանը մասնակցելուց հրաժարվելուց հետո Ս․Գ-ն և Ա․Ե․-ն առաջացած դժգոհությունները վերացնելու, հանցավոր դիտավորությունը մինչև վերջ հասցնելու և հավաքագրված անձանց պատրաստումը շարունակելու նպատակով փորձել են ձևականորեն հերքել հավաքները ՀՀ–ում իշխանությունը զավթելու նպատակով կազմակերպվելու փաստը, սակայն նշված անձինք հրաժարվել են մասնակցել հավաքներին ու վերադարձել են ՀՀ, իսկ հանցավոր խմբի անդամները հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հանցագործությունը բացահայտվելու պատճառով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հավաքագրված անձանց մի մասը հրաժարվել է գործողությանը մասնակցելուց և վերադարձել է ՀՀ:

Ս․Գ․-ի, Ե․Ս․-ի և Ա․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացումը նախապատրաստելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Ս․Գ․-ի, Ե․Ս․-ի և Ա․Մ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև