Աշոտ Նավասարդյանն ինչ իմանար, որ իրենից 30 տարի հետո ՀՀ-ում կարող են լինել ղեկավարներ, ովքեր Արցախը բեռ կհամարեն, Շուշին կհամարեն դժգույն քաղաք. Սերժ Սարգսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունեցիները կռվից չեն վախենում, ավելի լավ է արժանապատիվ մեռնել. գորիսեցիներ | Այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին. Ռուբեն Մելիքյան | Գյումրիում ընտրությունները ողջ հանրապետությունում իրավիճակը բեկելու բացառիկ հնարավորություն են ընձեռում․ Հայտարարություն | ԵՄ-ն պատժամիջոցների 17-րդ փաթեթն է պատրաստում Ռուսաստանի դեմ | Վտանգված են հայկական իշխանի արտադրությունն ու արտահանումը. ձկնաբույծների ահազանգը. Hetq.am | Մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ. Վահագն Խաչատուրյանը՝ Չեռնոգորիայի դեսպանին | Վայրէջք Գրենլանդիայում. ԱՄՆ փոխանախագահը կնոջ հետ առանց հրավերի ժամանել է կղզի | ՏԿԵ նախարարն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին | Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը | Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել | Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի ու նրան օժանդակած 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են | Չինաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Հիշեցնում ենք Սարիկ Մինասյանին, որ գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ. «Կամուրջ» Քաղաքացիական Նախաձեռնություն | Գյումրիում ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով. Սուրենյանց

Լրահոս

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 119 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 25-ից 26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 119 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 5-ական, վստահված գույքի հափշտակման՝ 4, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու խուլիգանության՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, ինքնավնասման և դատական ակտը չկատարելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի որսի, գույքային վնաս պատճառելու, կեղծ փաստաթղթի ու ապօրինի կերպով ռազմամթերք փոխադրելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման՝ 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային 5 պատահար․ 2 մարդ զոհվել է, 4-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև