Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն, հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը: Երեկոյան նա ենթարկվել է պլանային տոմոգրաֆիայի՝ երկկողմանի թոքաբորբի ռադիոլոգիական մոնիթորինգի համար։ Կլինիկական պատկերը շարունակում է բարդ մնալ:
Պոնտիֆիկոսը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին՝ բրոնխիտով: Այժմ նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Պապի մոտ նկատվել են նաև երիկամային անբավարարության նշաններ: