Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Մեզ ոչ ոք չի հարցրել. Լավրովն ասել է, որ Մոսկվան չի դիտարկում Ուկրաինայում հրադադարից հետո եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի դիտարկում Ուկրաինայում հրադադարից հետո եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ այս հարցը պետք է համաձայնեցվի երկու կողմերի միջև, սակայն «Ռուսաստանին ոչ ոք չի հարցրել»։

«Մեզ ոչ ոք այդ մասին չի հարցրել։ Այս մոտեցումը, որը պարտադրում են եվրոպացիները, առաջին հերթին՝ Ֆրանսիան, ինչպես նաև բրիտանացիները, նպատակ ունի էլ ավելի թեժացնել այս հակամարտությունը և ճնշել այն հանդարտեցնելու ցանկացած փորձ»,- Դոհայում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է «Կոմերսանտ»-ի հարցին Սերգեյ Լավրովը։

Նա նաև ասել է, որ Եվրոպան փորձում է բացահայտորեն տապալել Ուկրաինայում հակամարտության կարգավորումը, հայտարարում է Կիևին ռազմական օգնության նոր մեծ փաթեթների մասին, դրդում նրան շարունակել ռազմական գործողությունները: Որպես այս պնդման ապացույց՝ նա ներկայացրել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի այն հայտարարությունը, որ  տվյալ իրավիճակում Ուկրաինայի համար խաղաղությունն ավելի վատ է, քան պատերազմը:

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելը։ Միևնույն ժամանակ, ըստ Թրամփի, այդ ուժերը պետք է տեղակայվեն այնպիսի ձևով, որն ընդունելի կլինի հակամարտության բոլոր կողմերի համար։

«Մեզ պետք են խաղաղապահներ… բոլորի համար ընդունելի ձևով», — ասել է Թրամփը: Նրա խոսքով, ապագայում Ուկրաինային օգնություն տրամադրելու պատասխանատվությունը պետք է կրի Եվրոպան, ոչ թե ԱՄՆ-ն։

«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Եվրոպան է պատասխանատվություն կրելու դրա համար»,- ասել է նա։

Սպասվում է, որ փետրվարի 27-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Դոնալդ Թրամփին կներկայացնի Ուկրաինայում մինչև 30,000 եվրոպացի զինծառայողներ տեղակայելու ծրագիրը։ Այս պլանը մշակվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից. Փարիզն ու Լոնդոնը ցանկանում են, որ ԱՄՆ-ն ապահովի կրակային աջակցությունը՝ այն է՝ կործանիչների և այլ սարքավորումների տեղակայումն Ուկրաինայի հարևան երկրներում, գրում է The Telegraph թերթը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031