Լույս չի լինելու․ հասցեներ | Առողջ հականիկոլական դաշտի դիրքավորումը պետք է լիներ ոչ թե էպիզոդիկ հականիկոլականությունը, այլ՝ ամբողջական հետնիկոլական Հայաստանի ուրվագծումը. Վահե Հովհաննիսյան | Երևանում «Volkswagen ID4»-ը բшխվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ու վնասել ծառեր, այնուհետև հայտնվել կանաչ գոտում | ՔՊ-ում թեժ քննարկում են ունեցել․ «Հրապարակ» | Քոչարյանի հետ կապված միջադեպից ամենաշատը ոգեւորվել է Ալեն Սիմոնյանը. «լավ շանս է»․ «Իրավունք» | Սարիկ Մինասյանն անում է այն, ինչ անում է «վեցնոցը»՝ դավաճանությունը քողարկել մտացածին վատով․ Միհրան Հակոբյան | 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | «Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել». Սերժ Սարգսյանի գրասենյակ | Տավուշի մարզի գյուղերից մեկից «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա | Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնшգանձվի 134 միլիոն դրամ. դատшրանը բավարարել է Գլխավոր դшտախшզության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը | Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ | ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ | Թեկնածուներից մեկը մեկ ամիս է՝ ինձ հետապնդում է իր խոսույթով. Նազելի Բաղդասարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ տրամաչափի զենքերով է կրակում թշնամին. մանրամասնում է Խոզնավարի գյուղապետը | Չեմ կարծում, թե մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին. Ալեն Սիմոնյան

Լրահոս

Իրանի փոխնախագահ Զարիֆը հրաժարական է տվել. IRNA

Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով անցյալ տարվա օգոստոսի սկզբին նշանակվել էր հանրապետության ռազմավարական հարցերով փոխնախագահի պաշտոնում, հրաժարական է տվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությանը մոտ կանգնած մի շարք աղբյուրներ։

Զարիֆը երկրորդ անգամ է հրաժարական տալիս ներկայիս կառավարության կազմում իր պաշտոնավարման ընթացքում. նա առաջին անգամ հայտարարել էր իր մտադրության մասին անցյալ տարվա օգոստոսի 11-ին՝ նշանակումից ընդամենը տասն օր անց, սակայն նախագահն այն ժամանակ չէր բավարարել նրա խնդրանքը։

Ներկայում Զարիֆի հնարավոր հեռանալու պատճառ կարող են լինել տարաձայնությունները՝ կապված երկրի կառավարության նոր կաբինետի կազմի հետ։

«Կառավարությանը մոտ կանգնած մի շարք աղբյուրներ հաստատել են, որ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարականի դիմում է ներկայացրել Մասուդ Փեզեշքիանին», — ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Զարիֆի հրաժարականի մասին լուրը տարածվել է այն բանից հետո, երբ Իրանի խորհրդարանի անդամները կիրակի ճնշող մեծամասնությամբ քվեարկել են էկոնոմիկայի նախարար Աբդոլնասեր Հեմմատիի իմփիչմենթի օգտին:

Նախարարին իմպիչմենտ հայտարարելու խորհրդարանի որոշման պատճառը Հեմմատիի՝ տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունն է, որոնցից հիմնականը «գնաճն ու ֆինանսական անկայունությունն» էին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև