Տաք օդային հոսանքներ՝ Հայաստանում․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը | Անահիտ Մանասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի անհապաղ ազատ արձակման կարևորությանը | ՔՊ-ի Սարկին ասեք, սելդ քշի ու գլխիդ զոռ մի տուր. Արտակ Զաքարյան | Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր | Լույս չի լինելու․ հասցեներ | Առողջ հականիկոլական դաշտի դիրքավորումը պետք է լիներ ոչ թե էպիզոդիկ հականիկոլականությունը, այլ՝ ամբողջական հետնիկոլական Հայաստանի ուրվագծումը. Վահե Հովհաննիսյան | Երևանում «Volkswagen ID4»-ը բшխվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ու վնասել ծառեր, այնուհետև հայտնվել կանաչ գոտում | ՔՊ-ում թեժ քննարկում են ունեցել․ «Հրապարակ» | Քոչարյանի հետ կապված միջադեպից ամենաշատը ոգեւորվել է Ալեն Սիմոնյանը. «լավ շանս է»․ «Իրավունք» | Սարիկ Մինասյանն անում է այն, ինչ անում է «վեցնոցը»՝ դավաճանությունը քողարկել մտացածին վատով․ Միհրան Հակոբյան | 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | «Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել». Սերժ Սարգսյանի գրասենյակ | Տավուշի մարզի գյուղերից մեկից «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա | Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնшգանձվի 134 միլիոն դրամ. դատшրանը բավարարել է Գլխավոր դшտախшզության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը | Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ

Լրահոս

Իմ կյանքի այս փուլում, մեր երկրի համար այս դժվարագույն շրջանում ես ինչ անում եմ՝ կուսակցական շահի համար չեմ անում, որպես կուսակցության ղեկավար չեմ անում․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր լրատվամիջոցներին, հանրային գործիչներին՝ այս օրերին իմ քայլերին, իմ գործունեությանը հրապարակայնորեն աջակցելու համար։ Ես բարձր եմ գնահատում Ձեր անկեղծ, մարդկային դիրքորոշումը։ Միաժամանակ՝ ես մի խնդրանք ունեմ. իմ գործունեությունը, այս կամ այն նախաձեռնությունը քննարկելիս, լուսաբանելիս խնդրում եմ ինձ չներկայացնել որպես ԲՀԿ ղեկավար։

Սա ասում եմ այն պատճառով, որ իմ կյանքի այս փուլում, մեր երկրի համար այս դժվարագույն շրջանում ես ինչ անում եմ՝ կուսակցական շահի համար չեմ անում, որպես կուսակցության ղեկավար չեմ անում։

Անում եմ՝ որպես Գ. Ծառուկյան, որպես հայ մարդ, որի կյանքի նպատակն իր երկիրը խաղաղ տեսնելն է, ներքին համերաշխությունը վերականգնելն է, ազգային և պետական վերածննդի սկիզբը դնելն է։

Ասել եմ մեկ տարի առաջ ու հիմա կրկնում եմ. այս վիճակը մեր ազգին սազական չէ։ Մենք խաղաղասեր ու արժանապատիվ ժողովուրդ ենք։ Իրավիճակը, որում հայտնվել ենք, պահանջում է լուծումներ, որոնց չենք կարող գնալ հին, քարացած ձևերով։ Մեր ժողովուրդն այսօր չի վստահում որևէ կուսակցության, քանի որ հասկանում է, որ այսօր որևէ առանձին կուսակցություն չի կարող երկիրը այս վիճակից հանել։

Մեզ հիմա առողջ, ունակ ուժերի և անհատների համախմբում է պետք։ Պիտի խելք խելքի տանք, ուս ուսի տանք՝ երկիրը հանենք այս վիճակից։ Արդեն հետո, երբ կլինի հանդարտ, կայուն վիճակ, թող ստեղծվեն նոր կուսակցություններ, թարմացվեն հները, ինչքան ուզում են՝ բանավիճեն, քննարկեն, վարկանիշներ վաստակեն։

Հիմա, այս դժվար փուլում, մեր երկրին պետք է ունակ, գրագետ մարդկանց համախմբում՝ տարբեր ձևաչափերով, տարբեր միավորներով։ Պիտի գտնենք ձևը՝ համախմբելու մարդկանց, որոնք կարող են գտնել լավագույն լուծումները, որոնք ունեն ոչ ստանդարտ մտածելու ունակություն, փորձ, գիտելիք, դիմացինին լսելու շնորհք։ Մենք բոլոր ոլորտներում ունենք կայացած, գիտակ մարդիկ, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ մեր երկրի վերականգնման գործում։ Հայաստանում և սփյուռքում ունենք բարձր պրոֆեսիոնալներ, ազդեցիկ մարդիկ, բոլոր ոլորտներում՝ տնտեսության կառավարման, արտաքին քաղաքականության, գիտության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, քաղաքային պլանավորման, և այլն, և այլն։ Բոլոր ոլորտներում մեզ պետք են մարդիկ,  որոնք ունեն աշխատանքի փորձ, կենսափորձ, որ գործ են արել, հաջողության ճանապարհ են անցել, և որոնք կմտածեն ոչ թե կուսակցական կամ անձնական շահի մասին, այլ՝ պետության և ժողովրդի»,- գրել է Ծառուկյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև