Մարտի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ և Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրերում անցկացվելու են գործնական պարապմունքներ ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման» աշխատանքների կազմակերպումը» թեմայով, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ–ից։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,– ասված է հաղորդագրության մեջ։