ՏԿԵ նախարարն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին | Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը | Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել | Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի ու նրան օժանդակած 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են | Չինաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Հիշեցնում ենք Սարիկ Մինասյանին, որ գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ. «Կամուրջ» Քաղաքացիական Նախաձեռնություն | Գյումրիում ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով. Սուրենյանց | ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԽԱՔ» ընկերության կաթնաշոռի և պանրի արտադրությունը | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրար ձեռ ենք բռնելու. էս հարցը լուծելու ենք. Գյումրիում դա նորմալ բան է. Մարտուն Գրիգորյան | Տեղի է ունեցել խայտառակ նիստ, քննիչը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, ինչը փաստում է՝ քաղաքական հետապնդում է. փաստաբանը՝ Գրիգորյանի հոր և որդու դատի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Վարդան Ղուկասյանին չեմ մեղադրում, այլ խոսում եմ իշխանության ծրագրի մասին. Մարտուն Գրիգորյան | Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց. վերջինս առաջարկել է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել | Գյումրիի ընտրություններում հանդես եկող ՔՊ-ական թեկնածուն դասական փաշինյանական է, նրա գաղափարին, նկարագրին հատուկ վարքագծով. Տիգրան Աբրահամյան | Իշխանությունը, վստահաբար, կպարտվի Գյումրիում, փորձում են խոցելի թեկնածուի միջոցով իշխանությունը նորից վերցնել. Մարտուն Գրիգորյան

Լրահոս

Պարադոքս է, որ 500 մլն եվրոպացիներ 300 մլն ամերիկացիներին խնդրում են պաշտպանել իրենց 140 միլիոն ռուսներից. Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այսօր՝ Լոնդոնում եվրոպացի առաջնորդների հանդիպման մեկնելուց առաջ, ասել է, որ Եվրոպան արթնացել է և կամաց-կամաց գիտակցում է այն պարադոքսը, որ 500 միլիոն եվրոպացիները 300 միլիոն ամերիկացիներին խնդրում են պաշտպանել իրենց 140 միլիոն ռուսներից։ Այս մասին գրում է vijesti.me կայքը:

«Եվրոպան արթնացել է… Եվրոպան հասկանում է իր գլոբալ պոտենցիալը, Եվրոպան ուժ է, որն այլընտրանք չի լինի ԱՄՆ-ի համար»,- ասել է Տուսկը:

Նա կտրականապես մերժել է Եվրոպայում որոշ առաջնորդների պնդումներն առ այն, որ Եվրոպան ոչ մի շանս չունի, և որ Ռուսաստանը նրան գերազանցում է:

Ինքներդ լսեք, թե ինչպես է դա հնչում. 500 միլիոն եվրոպացիներ խնդրում են 300 միլիոն ամերիկացիներին պաշտպանել իրենց 140 միլիոն ռուսներից: Պետք է ապավինենք ինքներս մեզ: Ոչ թե մեկուսացվենք, այլ լիարժեք գիտակցենք ներուժը: Այսօր Եվրոպայում մեզ պակասում է ոչ թե տնտեսական ուժը, մարդիկ, այլ այն հավատը, որ մենք համաշխարհային տերություն ենք: Եվրոպայում պակաս կա այն գաղափարների, որ մենք համարձակ ենք։ Եվրոպան պետք է տեսնի իր ուժը»,- ասել է Տուսկը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև