ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունեցիները կռվից չեն վախենում, ավելի լավ է արժանապատիվ մեռնել. գորիսեցիներ | Այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին. Ռուբեն Մելիքյան | Գյումրիում ընտրությունները ողջ հանրապետությունում իրավիճակը բեկելու բացառիկ հնարավորություն են ընձեռում․ Հայտարարություն | ԵՄ-ն պատժամիջոցների 17-րդ փաթեթն է պատրաստում Ռուսաստանի դեմ | Վտանգված են հայկական իշխանի արտադրությունն ու արտահանումը. ձկնաբույծների ահազանգը. Hetq.am | Մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ. Վահագն Խաչատուրյանը՝ Չեռնոգորիայի դեսպանին | Վայրէջք Գրենլանդիայում. ԱՄՆ փոխանախագահը կնոջ հետ առանց հրավերի ժամանել է կղզի | ՏԿԵ նախարարն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին | Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը | Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել | Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի ու նրան օժանդակած 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են | Չինաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Հիշեցնում ենք Սարիկ Մինասյանին, որ գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ. «Կամուրջ» Քաղաքացիական Նախաձեռնություն | Գյումրիում ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով. Սուրենյանց | ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԽԱՔ» ընկերության կաթնաշոռի և պանրի արտադրությունը

Լրահոս

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքում հայերի նկատմամբ ընթացող շինծու դատավարության վերաբերյալ հարցմանը

ՌԴ ԱԳՆ-ն, պատասխանելով «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հարցմանը, մեկնաբանել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին  ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ընթացող շինծու դատավարությունը:

Հարցման մեջ նշվում է, որ թեև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու Արցախի նախկին ղեկավարները ՌԴ քաղաքացիներ չեն, սակայն հաշվի առնելով ՌԴ-ի բազմամյա միջնորդությունը հակամարտության կարգավորման գործում, ՌԴ խաղաղապահների համագործակցությունն Արցախի իշխանությունների հետ, արդյոք կարո՞ղ է Մոսկվան օգնել նրանց ազատ արձակելու հարցում:

ՌԴ ԱԳՆ պատասխանում նշված է. «Նախորդ ճեպազրույցներում մենք արդեն մեկնաբանել ենք թեման։ Ինչպես ճիշտ նշեցիք, այդ անձինք Ռուսաստանի քաղաքացիներ չեն։  Վստահ ենք, որ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների օրակարգում հումանիտար հարցերի ընդգրկումը կօգնի Բաքվի և Երևանի միջև վստահության մթնոլորտ ստեղծել։ Մենք, մեր հերթին, հաստատում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին հավատարմությունը, ներառյալ փախստականների իրավունքների հարգումը, մշակութային, պատմական և կրոնական ժառանգության պահպանումը, ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորածների որոնումը և կալանավորված անձանց փոխանակման խնդիրները լուծելու անհրաժեշտությունը։ Մենք պատրաստ ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին տրամադրել անհրաժեշտ օգնությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի պատասխանում։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև