Լևոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանո Կարուանային | Ոստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել, 7 ձերբակալված կա | Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց պատրաստելու համար․ Ամստերդամ | Փաշինյանն ու Գրոսսին մտքեր են փոխանակել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների շուրջ | ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն․ Լավրովը՝ Արաղչիին | Իրանի շուրջ ստեղծված ռшզմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց | Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ | Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ | Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ. Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին (տեսանյութ) | Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ մարտի 9-ին Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը. ՀՀ ԱԳՆ | Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին | Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան | Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում | Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ նախագահ | 2025 թվականին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1,529 քրեական վարույթ

Լրահոս

Անբարո է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, չեմ բացառում՝ մի օր էլ նա կարող է Բաքվում հայտնվել. Ժաննա Ալեքսանյան

Մենք տեսնում ենք, որ իշխանությունների ջանքերը շատ նվազ են, բայց պետք է հանրային արձագանք մեծացնենք և իշխանություններից պահանջենք, որովհետև շատ կարևոր է, երբ երկրի ղեկավարությունն է դատապարտում, պահանջում, կարծում եմ, որ հանրության արձագանքն էլ այդքան մեծ չէ. այս մասին Կարմիր խաչի հայկական գրասենյակի մոտ գերիների վերադարձի պահանջով ակլցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Իսկ թե դա ինչով է պայմանավորված, Ալեքսանյանը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Մենք տեսնում ենք, թե ինչ պառակտվածություն կա մեր հանրության մեջ, մենք դա տեսնում ենք սոցցանցերում, բայց սա մի իրավիճակ է, երբ պետք է բոլորը համախմբվեն։ Մարդու կյանքը շատ կարևոր է, դա պետք է լինի մի ստիմուլ: Այսպես ասեմ՝ Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին, մենք ամեն ինչով պետք է աջակցենք և այստեղ իշխանությունների դուռն էլ ծեծենք, որ կանգնեն և լսեն այն, ինչ որ մենք ասում ենք և անեն այն, ինչ որ պետք է»։

Հարցին՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ նրանք պետք է ամեն ինչ անեին, որ գերի չընկնեին, Դուք ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները, նա նշեց, որ դա անբարո հայտարարություն է:

«Անբարո է, երբ մարդիկ օրհասական, մահվան շեմին են, կանգնում և այդպիսի հայտարարություններ են անում, չեմ բացառում, որ մի օր էլ կարող է Անդրանիկ Քոչարյանի հետ այդպիսի բան պատահի: Շատ վատ են իրենց պահում իշխանամերձ շրջանակները»,- ասաց նա:

Հարցին էլ՝ շատ իրավապաշտպաններ այսօր նախընտրում են իշխանությունների թևի տակ ծվարած լռություն պաշտպանել, հետաքրքիր է՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ մարդկանց, որոնք ձայն չեն հանում այս հարցի առնչությամբ, նա ասաց. «Լավ չի, լավ չեն անում, որ ձայն չեն հանում: Ես չգիտեմ, ինձ համար եմ ուզում պատասխան տալ, շատ վատ է, որ մեր քաղհասարակությունը հայտնվել է այդ վիճակում և նույնիսկ այսպիսի դեպքերում չեն թողնում ամեն ինչ և կանգնեն այդ մարդկանց կողքին, գոնե ձայն հանեն մի հատ, ի՞նչ ասեմ, ի՞նչ կարելի է դրա մասին ասել»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031