Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Ադրբեջանը պատրաստվում է ու շատ ինտենսիվ վարժանքներ է անցկացնում եղանակային անբարենպաստ պայմաններում անտառածածկ և լեռնային տեղանքում հնարավոր մшրտական գործողությունների համար. ադրբեջանագետ

Ադրբեջանը պատրաստվում է ու շատ ինտենսիվ վարժանքներ է անցկացնում եղանակային անբարենպաստ պայմաններում անտառածածկ և լեռնային տեղանքում հնարավոր մարտական գործողությունների համար: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ ամփոփելով հունվար ու փետրվար ամիսներին Ադրբեջանի անցկացրած անհատական ու համատեղ զորավարժությունների ցանկը։

«Հունվարի 20-ից փետրվարի 7-ը Կարսում Ադրբեջանի ԶՈՒ-ն մասնակցել է թուրքական կողմի կազմակերպած «Ձմեռ-2025» զորավարժություններին։ Այս զորավարժությունները հատուկ կազմակերպվել են սաստիկ ցրտի պայմաններում։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 18 երկրի 12199 զինվորական, որոնց թվում ներկայացված է եղել նաև Ադրբեջանը։

Փետրվարի 7-ից 11-ը Ադրբեջանը մասնակցել է Պակիստանում կազմակերպված «AMAN-2025» համատեղ զորավարժություններին։

Փետրվարի 20-ին Ադրբեջանում անց են կացվել ռազմածովային ուժերի ստորաբաժանումների հետ վարժանքներ, բայց այստեղ ուշագրավ է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է․ «Եղանակային անբարենպաստ պայմաններում անտառածածկ և լեռնային տեղանքում շարժական խմբերը ժամանակային չափորոշիչներին համապատասխան առաջ են շարժվել նախատեսված ուղղությամբ և հաղթահարել դարանակալումը․․․»։

Փետրվարի 28—ին էլ Ադրբեջանում անց են կացվել «Պայքար խոր ձյան ծածկույթի և սաստիկ ցրտահարության պայմաններում» թեմայով զորավարժություններ, ընդ որում՝ ռազմածովային ուժերի հետևակային կորպուսի ստորաբաժանումների հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «ստորաբաժանումները կատարել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման խնդիրները։ Հետախուզական տվյալների հիման վրա թշնամու ապաստարանների կոորդինատները ճշգրտելուց հետո ծովայինները առաջ են շարժվել նշանակված ուղղությամբ՝ ձնառատ անտառապատ տեղանքով»։

Սա հրապարակային, բաց աղբյուրներով եղած պատկերն է, վստահ եմ՝ հետախուզական ու փակ աղբյուների տիրապետող գերատեսչությունները կունենան վարժանքների մասին հավելյալ տեղեկատվություն։ Սակայն անգամ բաց ու հրապարակային աղբյուրներով ակնհայտ է՝ Ադրբեջանը պատրաստվում է ու շատ ինտենսիվ վարժանքներ է անցկացնում եղանակային անբարենպաստ պայմաններում անտառածածկ և լեռնային տեղանքում  հնարավոր մարտական գործողությունների համար։

Ընդ որում, դրա համար կիրառվում է ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկը՝ ծովային հետևակը։ Կարծում եմ՝ «խաղաղության պայմանագրի» մասին հեքիաթներ կարդալու փոխարեն, պատկան գերատեսչություններում ճիշտ կանեն հետևել և ժամանակին բարձրաձայնել Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ ծրագրերի մասին, քանի որ դրանց թիրախում մեր պետությունն է։ Միշտ հիշեք՝ նմանատիպ զորավարժությունները հենց այնպես չեն անցկացվում, դրանք հստակ նպատակ ունեն՝ պատրաստվել հնարավոր ագրեսիայի։ Դրա մասին ժամանակին շատ բաց տեքստով խոսել էր Ադրբեջանի Միլլի Մեջիսի պատգամավորներից մեկը։ Ադրբեջանը շատ ազնիվ է իր ագրեսիվ ծրագրերում, մնում է մենք սովորենք դրանք ժամանակին տեսնել ու կանխել՝ բոլոր հնարավոր գործիքակազմերով»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031