Մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ. Վահագն Խաչատուրյանը՝ Չեռնոգորիայի դեսպանին | Վայրէջք Գրենլանդիայում. ԱՄՆ փոխանախագահը կնոջ հետ առանց հրավերի ժամանել է կղզի | ՏԿԵ նախարարն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին | Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը | Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել | Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի ու նրան օժանդակած 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են | Չինաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Հիշեցնում ենք Սարիկ Մինասյանին, որ գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ. «Կամուրջ» Քաղաքացիական Նախաձեռնություն | Գյումրիում ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով. Սուրենյանց | ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԽԱՔ» ընկերության կաթնաշոռի և պանրի արտադրությունը | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրար ձեռ ենք բռնելու. էս հարցը լուծելու ենք. Գյումրիում դա նորմալ բան է. Մարտուն Գրիգորյան | Տեղի է ունեցել խայտառակ նիստ, քննիչը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, ինչը փաստում է՝ քաղաքական հետապնդում է. փաստաբանը՝ Գրիգորյանի հոր և որդու դատի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Վարդան Ղուկասյանին չեմ մեղադրում, այլ խոսում եմ իշխանության ծրագրի մասին. Մարտուն Գրիգորյան | Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց. վերջինս առաջարկել է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել

Լրահոս

Սա վերջին նախազգուշացումն է ձեզ. Թրամփը դիմել է Գազայի ղեկավարությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատված իսրայելցի պատանդների հետ հանդիպումից հետո, պաղեստինյան խմբավորմանը դիմել է «վերջնական նախազգուշացումով»։ Թրամփը համապատասխան կոչով հանդես է եկել Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

««Շալոմ ՀԱՄԱՍ» նշանակում է «բարև» կամ «ցտեսություն»՝ կարող եք ընտրել: Ազատ արձակե՛ք բոլոր պատանդներին հիմա, ոչ թե ավելի ուշ, և անմիջապես վերադարձրե՛ք ձեր կողմից  սպանված մարդկանց բոլոր մարմինները, այլապես ձեզ համար ամեն ինչ ավարտված է: Միայն հիվանդ ու այլասերված մարդիկ են դիեր պահում, իսկ դուք հիվանդ եք և այլասերված։ Ես Իսրայելին ուղարկում եմ այն ​​ամենը, ինչ անհրաժեշտ է՝ գործն ավարտելու համար։ ՀԱՄԱՍ-ի ոչ մի անդամ ապահով չի լինի, քանի դեռ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ: Սա վերջին նախազգուշացումն է ձեզ», — գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ այժմ ժամանակն է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը լքի Գազայի հատվածը, քանի դեռ հնարավորություն ունի:  Դիմելով Գազայի բնակիչներին՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ նրանց «հրաշալի ապագա» է սպասվում, բայց ոչ այն դեպքում, եթե իսրայելցի պատանդներն ազատ չարձակվեն։

«Եթե այդպես վարվեք, ուրեմն մեռած եք, խելացի որոշում կայացրեք: Հենց հիմա ազատեք պատանդներին, կամ ձեզ համար դժոխք է սկսվելու»: — հավելել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև