Տավուշի մարզի գյուղերից մեկից «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա | Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնшգանձվի 134 միլիոն դրամ. դատшրանը բավարարել է Գլխավոր դшտախшզության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը | Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ | ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ | Թեկնածուներից մեկը մեկ ամիս է՝ ինձ հետապնդում է իր խոսույթով. Նազելի Բաղդասարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ տրամաչափի զենքերով է կրակում թշնամին. մանրամասնում է Խոզնավարի գյուղապետը | Չեմ կարծում, թե մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին. Ալեն Սիմոնյան | Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փամփուշտները տանիքներին են թափվում. Խոզնավարը՝ թշնամու թիրախում | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծեր | Ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ՔՊ իշխանության այս օրերի քայլերը վկայում են, որ դրանք արվում են այնպես, որ ազդեն թեկնածուների նախընտրական հնարավորությունների վրա. Արման Թաթոյան | Այս հարցը նրա իրավասության մեջ չէ, ուստի չեմ ցանկանում մեկնաբանել այս պաշտոնյայի ասածը. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին | ՔՊ-ն զգալով, որ Գյումրիի ընտրություններում ծանր պարտություն է կրում, թիրախավորել է բոլոր ազդեցիկ մրցակիցներին. Սուրենյանց | Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառը | Ընդդիմության հաղթանակն առաջիկա ընտրություններին անխուսափելի է, հանգիստ նստեք տեղներդ. Վանեցյան

Լրահոս

Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը հայտարարում է մրցույթ՝ նվիրված Մեծ Հայրենականի 80-ամյակին (տեսանյութ)

Այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակը, որին զգալի մասնակցություն են ունեցել հարյուր հազարավոր հայեր՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից։ Այս մասին գրված է Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության Ֆեյսբուքի էջում:

«Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը  հայտարարում է մրցույթ՝ հետևյալ խորագրերով.

«Հաղթանակն՝ իմ արխիվներում».

Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ՝ պատերազմի մասնակիցներից հարազատներին ժառանգություն մնացած ստեղծագործություններ՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, լուսանկարներ, նամակներ և այլ գրական-փաստագրական նյութեր։

«Փոքրիկ Արցախը՝ Մեծ Հաղթանակի համար».

Մեծ Հայրենականի՝ ծագումով Արցախից մասնակիցների, հերոսների մասին փաստա-վավերագրական և գեղարվեստական նյութեր

«Հաղթանակն՝ իմ արխիվներում» և «Փոքրիկ Արցախը՝ Մեծ Հաղթանակի համար» խորագրերի ներքո կարող են գործեր ներկայացվել հետևյալ անվանակարգերում.

1.Լավագույն արձակ (պատմվածք, պատմվածքների ժողովածու, վիպակ, շարադրություն)

2.Լավագույն չափածո (բանաստեղծություն, բալլադ, պոեմ)

3.Լավագույն վավերագրություն (հոդված, հետազոտական աշխատանք, հիշատակարաններ, պատերազմական օրագրեր)

4.Լավագույն վիզուալ պատմություններ (լուսանկար, որին ուղեկցում է նկարագրություն կամ ռեպլիկ, ֆոտոշարք՝ նկարագրությամբ կամ ռեպլիկներով,

5. Լավագույն տեսանյութ՝ ցանկացած ժանրի)

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում բնակվող 16-ից 35 տարեկան բոլոր երիտասարդները։

Գրավոր աշխատանքները պետք է լինեն երբևէ չհրապարակված, կամ հրապարակված 2025թ. ընթացքում։

Ներկայացված աշխատանքներում օգտագործված նյութերի հեղինակային իրավունքների պատասխանատվությունը կրում է աշխատանքը ներկայացնող մասնակիցը։

Բոլոր աշխատանքների փաթեթները պետք է պարունակի դիմողի տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր/ամիս/տարի, հասցե, հեռախոսահամար, էլ. հասցե, սոցիալական որևէ ցանցի անձնական էջի հղում (եթե կա)։

Գրավոր աշխատանքները պետք է ներկայացվեն pdf, և/կամ doc ֆորմատով, հեղինակի անվան նշումով։

Ֆոտոպատմությունները կարող են ներկայացվել կամ էլեկտրոնային ֆորմատով, կամ՝ վիդեոֆորմատի վերածած՝ որևէ հեշտ ընթեռնելի ֆորմատով։

Նույն հեշտ ընթեռնելի ֆորմատով պետք է ներկայացվեն նաև տեսանյութերը, իսկ մեծ ծավալի դեպքում կարող է ներկայացվել աշխատանքի հղումը՝ փակ դիտման համար յութուբում կամ նման այլ կայքում տեղադրված տարբերակով։

Խնդրում ենք դիմումը և նյութերն ուղարկել հետևյալ hayastanartsaxhahem2024@gmail.com էլ. հասցեով

Կամ https://www.facebook.com/profile.php?id=100077314543621

ֆեյսբուքյան էջին

https://www.instagram.com/hayastanarcaxhamahaykakanforum/…#

Ինստագրամյան էջին

Նյութերը կարող եք ներկայացնել նաև քաղաք Երևան, Արգիշտի 9 հասցեով՝ <<Հայաստան Արցախ>> համահայկական երիտասարդական միության գրասենյակ։

Մրցույթի հաղթողներին ընտրելու է հեղինակավոր ժյուրին՝

փակ քվեարկությամբ։

Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան դրամական մրցանակներ, կլինեն նաև խրախուսական պարգևներ։

Հայտերն ընդունվում են մինչև մարտի 25-ը։

Բոլորին մաղթում ենք հաջողություն։

Ծրագիրն իրականացվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ»,- գրված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև