Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել | Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի ու նրան օժանդակած 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են | Չինաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Հիշեցնում ենք Սարիկ Մինասյանին, որ գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ. «Կամուրջ» Քաղաքացիական Նախաձեռնություն | Գյումրիում ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով. Սուրենյանց | ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԽԱՔ» ընկերության կաթնաշոռի և պանրի արտադրությունը | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրար ձեռ ենք բռնելու. էս հարցը լուծելու ենք. Գյումրիում դա նորմալ բան է. Մարտուն Գրիգորյան | Տեղի է ունեցել խայտառակ նիստ, քննիչը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, ինչը փաստում է՝ քաղաքական հետապնդում է. փաստաբանը՝ Գրիգորյանի հոր և որդու դատի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Վարդան Ղուկասյանին չեմ մեղադրում, այլ խոսում եմ իշխանության ծրագրի մասին. Մարտուն Գրիգորյան | Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց. վերջինս առաջարկել է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել | Գյումրիի ընտրություններում հանդես եկող ՔՊ-ական թեկնածուն դասական փաշինյանական է, նրա գաղափարին, նկարագրին հատուկ վարքագծով. Տիգրան Աբրահամյան | Իշխանությունը, վստահաբար, կպարտվի Գյումրիում, փորձում են խոցելի թեկնածուի միջոցով իշխանությունը նորից վերցնել. Մարտուն Գրիգորյան | Ադրբեջանի ամբողջ տարածքում վերացվnւմ են քրիստոնեական եկեղեցիները. «Գեղարդ» հիմնադրամը փաստեր է ներկայացնում | Հորդորում ենք Գյումրու քաղաքապետի բոլոր թեկնածուներին զգույշ և ուշադիր լինել իրենց հնչեցրած հայտարարություններում, տարանջատում չմտցնել արցախցիների ու գյումրեցիների, երևանցիների ու աշտարակցիների մեջ. «Հայաստան-Արցախ» ՀԵՄ

Լրահոս

Հայաստանը տարրական քայլեր չի արել Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան պետք է «համաչափ» և «խելամիտ» ջանքեր գործադրի իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս հայ քրիստոնյա քաղբանտարկյալներն ու ռազմագերիները ազատ արձակելու համար։ Այս մասին X-ում գրել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը:

Կից փաստաբանը հրապարակել է ցանկ՝ ներկայացնելով իր 25 տարվա փորձի ընթացքում այլ երկրների կառավարությունների ձեռնարկած քայլերը, որոնց նպատակն է եղել ազատ արձակել օտար երկրներում պահվող պատանդներին:

«Անշուշտ, հայ պատանդներն արժանի են առնվազն այնքան օգնության, որքան մյուս կառավարություններն են ապահովում, այնպես չէ՞: Օրինակ, երբ ես ներկայացնում էի Իրանում պահվող երկու գերիների՝ Սիամակ Նամազիի և նրա հոր շահերը, Միացյալ Նահանգները նշանակել է նախագահի հատուկ բանագնաց պատանդների հետ կապված հարցերով, Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը պարբերաբար հանդիպել են իմ հաճախորդների ընտանիքի հետ, ԱՄՆ-ն Իրանում Շվեյցարիայի դեսպանատանն ուներ ԱՄՆ շահերի բաժին, որը զբաղվում էր բանտային պայմանների բարելավման հարցով և փորձում էր վերահսկել դատավարությունները, նախագահը և պետքարտուղարը հրապարակայնորեն բարձրաձայնել են թեմայի շուրջ, ԱՄՆ դիվանագետները հանդես են եկել հրապարակային ելույթներով, ԱՄՆ դիվանագետները՝ իրենց դաշնակիցների հետ, հարցն առաջ են տարել ՄԱԿ-ում՝ օգնության խնդրանքով, ԱՄՆ աջակցություն է խնդրել համաշխարհային կրոնական առաջնորդներից, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել պատանդ վերցնելու համար պատասխանատու իրանցի պաշտոնյաների նկատմամբ:

Այս ամենը ողջամիտ և համաչափ էր Միացյալ Նահանգների համար: Այնուամենայնիվ, ի զարմանս ինձ, որքանով ես կարող եմ ասել, Հայաստանը այս տարրական բաներից ոչ մեկը չի արել Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար: Այսպիսով, հարց եմ հղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համաձա՞յն եք, որ այս քայլերը խելամիտ և համաչափ են, թե՞ իսկապես կարծում եք, որ նմանօրինակ ջանքերը, որոնք ձեռնարկել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ Մարկ Ֆոգելի նմաններին և ԱՄՆ մյուս քաղաքացիներին Բելառուսից և Վենեսուելայից վերադարձնելու համար, ոչ խելամիտ և անհամաչափ էին», — գրել է Գենսերը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական ​​գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» համար։ Նշենք, որ շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին: Վարդանյանը հայտարարել է հացադուլ:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև