Skip to main content

Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց

Լրահոս

Հիմա էլ բանակից ազատվելու համար մարդիկ գործարան չբացեն. «Фабрика звезд». Փաշինյանը՝ օտարեկրյա ԲՈՒՀ-երում սովորելու մասին

Ես կտրականապես դեմ եմ, երկու տարի առնվազն պիտի ընկերությունում աշխատած լինի, ընկերությունը պետք է ցույց տա, որ ինքը ներդրում է արել այդ աշխատողի վրա աշխատավարձի տեսքով, եկամտային հարկի տեսքով և հիմա ուզում է իր ներդրումը դարձնի շարունակական։ Այ, երբ որ այդ ընկերությունից մասնավոր կգնան հետ, չենք գա, այդ ժամանակ այդ ընկերությունը կգնա իր ընտանիքի անդամների հետևից։ Կառավարությունից որ մեկը գնա, ասի, բա այս ինչի չես վերադարձել, 25 էջերով ուղիղ եթերներ կանեն և այլն, բայց մասնավորի հետ այդպես չենք կարողանալու խոսել: Այս մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումն օտարեկրյա հեղինակավոր ԲՈՒՀ-երում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին հարցին:

Փաշինյանը հարց տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին. «Այս ուղղութամբ մենք տարկետում տալո՞ւ ենք զինծառայությունից»:

«Եթե պետությունը ջանք է գործադրել, վիճակագրությունը տվեք՝ քանի ՞սն են վերադարձել: Եթե վերադարձածների վիճակագրությունը դեֆորմացված լինի, մենք այդ արտոնությունը հանում ենք, որովհետև մենք էդքան ռեսուրս չունենք զարգացած երկրների համար ներդրում անելու»,- նշեց նա:

«Թե չէ, էս լինելու է արտագաղթի և բանակից ազատվելու մեխանիզմ, կարող ա մարդիկ սրա համար գործարան բացեն. «Фабрика звезд»»,- ասաց Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031