Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը | Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել | Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի ու նրան օժանդակած 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են | Չինաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Հիշեցնում ենք Սարիկ Մինասյանին, որ գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ. «Կամուրջ» Քաղաքացիական Նախաձեռնություն | Գյումրիում ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով. Սուրենյանց | ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԽԱՔ» ընկերության կաթնաշոռի և պանրի արտադրությունը | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրար ձեռ ենք բռնելու. էս հարցը լուծելու ենք. Գյումրիում դա նորմալ բան է. Մարտուն Գրիգորյան | Տեղի է ունեցել խայտառակ նիստ, քննիչը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, ինչը փաստում է՝ քաղաքական հետապնդում է. փաստաբանը՝ Գրիգորյանի հոր և որդու դատի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Վարդան Ղուկասյանին չեմ մեղադրում, այլ խոսում եմ իշխանության ծրագրի մասին. Մարտուն Գրիգորյան | Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց. վերջինս առաջարկել է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել | Գյումրիի ընտրություններում հանդես եկող ՔՊ-ական թեկնածուն դասական փաշինյանական է, նրա գաղափարին, նկարագրին հատուկ վարքագծով. Տիգրան Աբրահամյան | Իշխանությունը, վստահաբար, կպարտվի Գյումրիում, փորձում են խոցելի թեկնածուի միջոցով իշխանությունը նորից վերցնել. Մարտուն Գրիգորյան | Ադրբեջանի ամբողջ տարածքում վերացվnւմ են քրիստոնեական եկեղեցիները. «Գեղարդ» հիմնադրամը փաստեր է ներկայացնում

Լրահոս

Գեղարքունիքում համագյուղացուն մարմնական վնասվածքներ պատճառած 18-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Մարտի 6-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «մեջքի կտրած-ծակած, արնահոսող բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մեծ Մասրիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ։ Հայտնում են ՆԳՆ-ից:

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել։ 28-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է տան բակում սայթաքելու և երկաթների վրա ընկնելու հետևանքով:

Վարդենիսի համայնքային ոստիկանների և Գեղարքունիքի մարզային վարչության քրեական ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 5-ին, ժամը 23-ին, 46-ամյա հայրը և 18-ամյա որդին իրենց տան մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծել են 28-ամյա համագյուղացուն, այդ ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը խոհանոցային դանակով հարվածել է նրան:

18-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին: Նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև