Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդես՝ Գյումրիում (Տեսանյութ) | «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Լիբանանում իսրայելական հшրվածների հետևանքով զnհերի թիվը հասել է 294-ի | Մեր գարունն ուշանում է, բայց վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում պետք չէ սպասել. Սուրենյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը հայկական է, դուք կաթողիկոսին չեք կարող հանել. արթիկցին` Փաշինյանին | ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, նրանք անվտանգ կեցավայրում են․ ԱԳՆ | Իրանին այսօր շատ ուժեղ հարված կհասցվի. Թրամփ | Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» | Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին | Այսօր Իրանը լուրջ hարված կստանա, Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ | Իրանը և արաբ եղբայրները դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ կապվածության, բարեկամության և փոխադարձ հարգանքի ոգով․Արաղչի | Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրի քաղաքացիներ․ ԱԳՆ | Պատրաստվենք դերբիին՝ վայելելով Հենրիխ Մխիթարյանի գոլը. «Ինտերը» կրկին տեսանյութ է հրապարակել՝ հայկական երաժշտությամբ (տեսանյութ) | Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի | ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է

Լրահոս

Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 44-ամյակը

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 44-ամյակը։ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը ուղերձ է հղել, որում նշված է.

«Արդեն ավելի քան չորս տասնամյակ այն դարձել է Երևանի կենսական զարկերակը՝ կապելով քաղաքի տարբեր հատվածները, միավորելով հազարավոր ուղևորների և ապահովելով հարմարավետ, անվտանգ ու արագ երթևեկություն։

Սա ոչ միայն տարիների պատմություն է, այլև մարդկանց ջանքերի, նվիրումի ու երազանքների արդյունք, որն այսօր էլ շարունակում է ծառայել մեր մայրաքաղաքի հազարավոր բնակիչներին ու հյուրերին։

Մետրոն ավելին է, քան պարզապես տրանսպորտի միջոց։ Այն մեր քաղաքի շարժման, կայունության ու զարգացման խորհրդանիշն է, Երևանի դիմագիծը ձևավորող կարևոր հենասյուներից մեկը՝ իր հուսալիությամբ, արագությամբ ու հարմարավետությամբ։

Այս կարևոր կառույցի հիմքում կանգնած են մարդիկ՝ մեծանուն պետական գործիչներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի Երևանն ունենա մետրոպոլիտեն, շինարարներ, ովքեր կերտել են այն, և աշխատակիցներ, ովքեր տարիներ շարունակ իրենց մասնագիտությամբ, սիրով ու նվիրումով պահել և զարգացրել են մետրոպոլիտենը, ովքեր օր ու գիշեր հոգ են տանում, որ մետրոն շարունակի իր անխափան ընթացքը։

Ես երախտապարտ եմ նրանց ամեն մի ջանքի ու նվիրումի համար, որոնց շնորհիվ Երևանի մետրոպոլիտենն այսօր ոչ միայն անցյալի փառահեղ ժառանգությունն է, այլև շարունակական զարգացման ու նոր հնարավորությունների ուղին։

Մետրոյի կյանքում առանձնահատուկ տեղ ունեն նրա աշխատակիցները։ Ձեր նվիրվածությունն ու պատասխանատվությունն ամեն օր ապահովում են, որ մետրոն գործի անխափան։ Ձեր բարեխիղճ ու սրտացավ աշխատանքը մեծ ներդրում է մեր քաղաքի կյանքում։ Ձեր ջանքերով մետրոն շարունակում է արդիականանալ ու սպասարկել հազարավոր մարդկանց։

Շնորհակալ եմ ձեր նվիրումի համար։

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել նաև մեր ուղևորներին, որոնց առօրյայի անբաժանելի մասն է մետրոպոլիտենը։

Շնորհակալություն, որ ընտրում եք մետրոպոլիտենը՝ վստահելով մեզ ձեր ամենօրյա ճանապարհի մի մասնիկը։ Շնորհակալություն համբերության, բարեկրթության ու այն փոքրիկ ժպիտների համար, որոնք բաժին են հասնում մեր աշխատակիցներին։ Ձեր ներկայությունն է, որ այս համակարգը դարձնում է կենդանի, շարունակական ու կարևոր։

Մենք գնահատում եմ ձեր ընտրությունը և մաղթում հաճելի ուղևորություն։

Շնորհակալություն Հայաստանի Հանրապետության Կառավարությանն ու Երևանի քաղաքային իշխանությանն այս տարիներին մետրոպոլիտենի կողքին լինելու և աջակցելու համար։

Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տարեդարձի առթիվ և մաղթում, որ մեր մետրոպոլիտենը շարունակի իր հուսալի ու անխափան երթը՝ դառնալով ավելի բարեկարգ, ավելի հարմարավետ ու ավելի արդիական։

Թո՛ղ մեր ճանապարհները լինեն անվտանգ․․․»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև