Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ռուբեն Վարդանյանի ուղերձը անմարդկային պայմաններում մարդ մնալու մասին էր. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ես էլ շատերի նման այսօր լսել եմ Ռուբեն Վարդանյանի խոսքը։ Ես էլ շատերի նման ինձ տվել եմ հարցը՝ ո՞րն էր Ռուբենի հիմնական ուղերձը։ Ամեն մեկը, իհարկե, իր համար, կգտնի իր սեփական պատասխանը։ Դա է երևի ճիշտ ճանապարհը։
Ես կարծում եմ, որ դա անմարդկային պայմաններում մարդ մնալու մասին ուղերձ էր։

Կյանքում շատ ավելի կարևոր գաղափարներ կան, քան՝ կուսակցական շահը, պաշտոնը, անձնական շահը, նյութական շահը։ Իմ կարծիքով՝ այս ուղերձը դրա մասին էր։
Այս ուղերձը պատվով ապրելու մասին էր, և դա վերաբերում էր ազատության մեջ գտնվողներին։ Հասցեատերը մենք ենք։
Ժամանակն է՝ դադարեցնել հայկական աշխարհի պառակտվածությունն ու թշնամանքը։ Ժամանակն է՝ գնալ ազգային և պետական վերածննդի։ Ճիշտ Հայաստանը սա է։
Ես գիտեմ, որ շատերը Ռուբենին լսել են արցունքն աչքերին։ Ես Ռուբենին շատ լավ եմ ճանաչում, և ուզում եմ ասել, հասկանալով ու կիսելով ձեր բոլոր զգացմունքները. Ռուբենի խոսքը լաց լինելու մասին չէր։ Այն պինդ լինելու, սկզբունքային լինելու, արժանապատիվ լինելու, պայքարի մասին է։ Ես բոլորին կոչ եմ անում, որ հենց այս ճանապարհով մենք գնանք՝ միասնական, արժանապատիվ, ամուր և գիտակցված։
Ես էլ շատերի նման այսօր լսել եմ Ռուբեն Վարդանյանի խոսքը։ Ես էլ շատերի նման ինձ տվել եմ հարցը՝ ո՞րն էր Ռուբենի հիմնական ուղերձը։ Ամեն մեկը, իհարկե, իր համար, կգտնի իր սեփական պատասխանը։ Դա է երևի ճիշտ ճանապարհը։
Ես կարծում եմ, որ դա անմարդկային պայմաններում մարդ մնալու մասին ուղերձ էր։
Կյանքում շատ ավելի կարևոր գաղափարներ կան, քան՝ կուսակցական շահը, պաշտոնը, անձնական շահը, նյութական շահը։ Իմ կարծիքով՝ այս ուղերձը դրա մասին էր։
Այս ուղերձը պատվով ապրելու մասին էր, և դա վերաբերում էր ազատության մեջ գտնվողներին։ Հասցեատերը մենք ենք։
Ժամանակն է՝ դադարեցնել հայկական աշխարհի պառակտվածությունն ու թշնամանքը։ Ժամանակն է՝ գնալ ազգային և պետական վերածննդի։ Ճիշտ Հայաստանը սա է։
Ես գիտեմ, որ շատերը Ռուբենին լսել են արցունքն աչքերին։

Ես Ռուբենին շատ լավ եմ ճանաչում, և ուզում եմ ասել, հասկանալով ու կիսելով ձեր բոլոր զգացմունքները. Ռուբենի խոսքը լաց լինելու մասին չէր։ Այն պինդ լինելու, սկզբունքային լինելու, արժանապատիվ լինելու, պայքարի մասին է։ Ես բոլորին կոչ եմ անում, որ հենց այս ճանապարհով մենք գնանք՝ միասնական, արժանապատիվ, ամուր և գիտակցված։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031