Մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ. Վահագն Խաչատուրյանը՝ Չեռնոգորիայի դեսպանին | Վայրէջք Գրենլանդիայում. ԱՄՆ փոխանախագահը կնոջ հետ առանց հրավերի ժամանել է կղզի | ՏԿԵ նախարարն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին | Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը | Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել | Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի ու նրան օժանդակած 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են | Չինաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Հիշեցնում ենք Սարիկ Մինասյանին, որ գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ. «Կամուրջ» Քաղաքացիական Նախաձեռնություն | Գյումրիում ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով. Սուրենյանց | ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԽԱՔ» ընկերության կաթնաշոռի և պանրի արտադրությունը | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրար ձեռ ենք բռնելու. էս հարցը լուծելու ենք. Գյումրիում դա նորմալ բան է. Մարտուն Գրիգորյան | Տեղի է ունեցել խայտառակ նիստ, քննիչը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, ինչը փաստում է՝ քաղաքական հետապնդում է. փաստաբանը՝ Գրիգորյանի հոր և որդու դատի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Վարդան Ղուկասյանին չեմ մեղադրում, այլ խոսում եմ իշխանության ծրագրի մասին. Մարտուն Գրիգորյան | Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց. վերջինս առաջարկել է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել

Լրահոս

Հիմա էլ բոլոլան Մեղրի է տեղափոխվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրի կապանյան կառույցի կրքերը տեղափոխվել են Մեղրի` իշխող կուսակցության Մեղրի խորհրդի ժամկետը նույնպես լրացել է, նոր ընտրությունները կանցկացվեն մայիսի վերջերին, սակայն ՔՊ–ականներն ամեն ինչ անում են, որ կառույցի նախկին ղեկավար, կարատեի մարզիչ Արարատ Թումանյանը նորից չառաջադրվի, չընտրվի։ Մեր աղբյուրների պատմելով, Թումանյանը ինչ–ինչ հարցերում «քցել» է մեղրեցիներին, կուսակցության վերնախավին տեղեկացրել են Թումանյանի գործունեության մասին եւ հնարավոր է իրավապահները զբաղվեն նրանով, անգամ հեռացնեն կուսակցությունից։ Մեր տեղեկություններով՝ նրան թույլ չեն տալու մասնակցել ընտրությանը։

Փաշինյանը փոխել է տարածքի կուրատորներին` Մեղրիի պատասխանատուն անցած ընտրություններին Արսեն Թորոսյանն էր, վերահսկիչները` Նարեկ Բաբայանն ու Դավիթ Դանիելյանը: Իսկ անցած շաբաթ Մեղրի են այցելել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Գեւորգ Պապոյանը: ՔՊ խորհրդի նիստ է հրավիրվել՝ քննարկելու հաջորդ խորհրդի ձեւավորման հարցերը, հավաքին մասնակցել է նաեւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Կալավանցին, սակայն Արարատ Թումանյանին հարկ չեն համարել տեղեկացնել այդ հավաքի մասին։ Թումանյանը, սակայն մեզ փոխանցեց, որ երեւանում բուժվում է արդեն մի քանի ամիս, այդ պատճառով չի մասնակցել նիստին, ընտրություններին մասնակցել–չմասնակցելու մասին մեր հարցին էլ հստակ պատասխան չտվեց, ասելով, որ կուսակցական է, իրավունք ունի առաջադրվելու, ժամանակը գա` կորոշի։ Ասաց, թե խնդիրներ չունի ոչ կուսակցության, ոչ մեղրեցիների հետ, սակայն զրույցի ընթացքում խոստովանեց, որ իր հեռախոսն իրավապահները վերցրել են, թե ինչ գործի շրջանակներում` չասաց»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև