Հիշեցնում ենք Սարիկ Մինասյանին, որ գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ. «Կամուրջ» Քաղաքացիական Նախաձեռնություն | Գյումրիում ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով. Սուրենյանց | ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԽԱՔ» ընկերության կաթնաշոռի և պանրի արտադրությունը | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրար ձեռ ենք բռնելու. էս հարցը լուծելու ենք. Գյումրիում դա նորմալ բան է. Մարտուն Գրիգորյան | Տեղի է ունեցել խայտառակ նիստ, քննիչը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, ինչը փաստում է՝ քաղաքական հետապնդում է. փաստաբանը՝ Գրիգորյանի հոր և որդու դատի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Վարդան Ղուկասյանին չեմ մեղադրում, այլ խոսում եմ իշխանության ծրագրի մասին. Մարտուն Գրիգորյան | Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց. վերջինս առաջարկել է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել | Գյումրիի ընտրություններում հանդես եկող ՔՊ-ական թեկնածուն դասական փաշինյանական է, նրա գաղափարին, նկարագրին հատուկ վարքագծով. Տիգրան Աբրահամյան | Իշխանությունը, վստահաբար, կպարտվի Գյումրիում, փորձում են խոցելի թեկնածուի միջոցով իշխանությունը նորից վերցնել. Մարտուն Գրիգորյան | Ադրբեջանի ամբողջ տարածքում վերացվnւմ են քրիստոնեական եկեղեցիները. «Գեղարդ» հիմնադրամը փաստեր է ներկայացնում | Հորդորում ենք Գյումրու քաղաքապետի բոլոր թեկնածուներին զգույշ և ուշադիր լինել իրենց հնչեցրած հայտարարություններում, տարանջատում չմտցնել արցախցիների ու գյումրեցիների, երևանցիների ու աշտարակցիների մեջ. «Հայաստան-Արցախ» ՀԵՄ | Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ | ՀՀ իշխանությունների անգործությունն ու անպատասխանատվությունը ստեղծել են անելանելի իրավիճակ, որը uպառնnւմ է մեր հայրենակիցների իրավունքներին ու ապագային. հայտարարություն | Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Վահան Կոստանյանին

Լրահոս

Հայ կնոջ անձնուրաց նվիրումն ընտանիքին անվերջ մեծարանքի է արժանի․ Արամ Ազատյան

Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանի շնորհավորական խոսքը Կանանց տոնի առթիվ (փոխանցվել է փաստաբանների միջոցով)․

«Թանկագին մայրեր, սիրելի կանայք և քույրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ գարնանային այս հիասքանչ տոնի՝ Մարտի 8-ի առթիվ։

Չկան բառեր, որ ի զորու լինեն նկարագրելու իմ անմնացորդ սերն ու նվիրումը ձեր նկատմամբ:

Սիրելինե՛րս, ձեր բարի ժպիտի և համբերատար բնավորության ներքո այնքան մեծ ուժ կա: Ձեր սերն ու անսպառ լավատեսությունը մեզ յուրաքանչյուր օր նորովի, երջանիկ ապրելու հնարավորություն է տալիս:

Հայ Կնոջ անձնուրաց նվիրումն Ընտանիքին անվերջ մեծարանքի է արժանի:

Դուք ձեր համառ աշխատասիրությամբ հաջողում եք կյանքի բոլոր բնագավառներում: Անուրանալի է ձեր ներդրումը մեր պետության զարգացման գործում:

Դուք լավագույնս գիտեք նաև Ընկերոջ արժեքը, և կարողանում եք լինել Ընկեր: Միաժամանակ այնքան գեղեցիկ եք, նուրբ ու քնքուշ:

Ձեր հոգսաշատ առօրյայում դուք ապրում եք մեր համար, մոռանալով ձեզ՝ կյանքը նվիրաբերում զավակների հայեցի դաստիարակությանն ու հայկական ավանդական Ընտանիքի պահպանմանն ու հզորացմանը:

Բնության զարթոնքը խորհրդանշող այս օրը ձեզ մաղթում եմ առողջություն, հաջողություններ, նպատակների և երազանքների իրականացում, երկար տարիների երջանիկ կյանք և անհոգ ժպիտ:

Գարունը միշտ սպասումներով ու հույսերով է լի: Այս տարվա գարնանային, տոնական շնորհավորանքների մեջ միգուցե շնորավորանքիս արտաքին փայլն ու ձևը զուսպ է՝ հաշվի առնելով գտնվելուս վայրը, բայց կարևորը մաքուր ու անկեղծ սրտով է»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև