Կրակոցներ՝ Տավուշում. կան վիրավորներ | Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն | Տաք օդային հոսանքներ՝ Հայաստանում․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը | Անահիտ Մանասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի անհապաղ ազատ արձակման կարևորությանը | ՔՊ-ի Սարկին ասեք, սելդ քշի ու գլխիդ զոռ մի տուր. Արտակ Զաքարյան | Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր | Լույս չի լինելու․ հասցեներ | Առողջ հականիկոլական դաշտի դիրքավորումը պետք է լիներ ոչ թե էպիզոդիկ հականիկոլականությունը, այլ՝ ամբողջական հետնիկոլական Հայաստանի ուրվագծումը. Վահե Հովհաննիսյան | Երևանում «Volkswagen ID4»-ը բшխվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ու վնասել ծառեր, այնուհետև հայտնվել կանաչ գոտում | ՔՊ-ում թեժ քննարկում են ունեցել․ «Հրապարակ» | Քոչարյանի հետ կապված միջադեպից ամենաշատը ոգեւորվել է Ալեն Սիմոնյանը. «լավ շանս է»․ «Իրավունք» | Սարիկ Մինասյանն անում է այն, ինչ անում է «վեցնոցը»՝ դավաճանությունը քողարկել մտացածին վատով․ Միհրան Հակոբյան | 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | «Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել». Սերժ Սարգսյանի գրասենյակ | Տավուշի մարզի գյուղերից մեկից «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա

Լրահոս

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի ուղղաթիռը գնդակոծվել . կան զոհեր

Հարավային Սուդանի Նասիր քաղաքից զինվորներին տարհանող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ուղղաթիռը ենթարկվել է գնդակոծության, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի անդամներից մեկը, ինչպես նաև  այլ անձինք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի առաքելությանը։

ՄԱԿ-ի Հարավային Սուդանի առաքելության ղեկավար Նիկոլաս Հեյսը դատապարտել է կատարվածը՝ նշելով, որ հարձակումը կարող է համարվել ռազմական հանցագործություն։

«Հարձակումը ՄԱԿ-ի խաղաղապահների ուղղությամբ անընդունելի է։ Մենք կոչ ենք անում անցկացնել մանրակրկիտ հետաքննություն՝ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»,-հայտարարել է Հեյսը։

ՄԱԿ-ի առաքելությունը Հարավային Սուդանում (UNMISS) գործում է 2011 թվականից և կոչված է պաշտպանելու խաղաղության գործընթացը երկրում՝ կանխելով զինված բախումներն ու աջակցելով տեղահանված բնակչությանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև