ՔՊ-29%, «Ուժեղ Հայաստան»-11%, «Հայաստան» դաշինք-4%․ Ալեն Սիմոնյանը IRI ընկերության կողմից անցկացված վերջին հարցումներով է կիսվել | ՀՀ տարածքում կրшկոցներ, պшյթյուններ չեն արձանագրվել․ ՊՆ | Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի Սարգսյան | Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. փաստաբան | «Իրանը թող չմոռանա, թե ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային». Ադրբեջանի նախագահ | Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և uպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էuկալացնելու. ադրբեջանագետ | Արցախի հարցում արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել. Սերժ Սարգսյան | Ադրբեջանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած չար ուժ իրենց դեմ կտեսնի մեր «երկաթե բռnւնցքը». Ալիև | Ինչպես վերջ ենք դրել «հայկական օկուպացիային», այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և թող Իրանը չմոռանա դա. Ալիև | Մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ․ Մարտուն Գրիգորյան | Իրանի կողմից աhաբեկչական գործողություն է իրականացվել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ. Ալիևի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ | Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ шնօդաչուի արձակման մասին տեղեկությունը | Արշակ Սրբազանը կալանքից ազատ է արձակվել. փաստաբան | Ադրբեջանի ՊՆ-ն էլ է դատապարտել Իրանի հարձակումը և պատրաստում է պատասխան միջոցառումներ | Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար

Լրահոս

Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող տարածքը շարունակում է մնալ պայքարի ու բախnւմների կենտրոնում

Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող տարածքը  շարունակում է մնալ պայքարի ու բախումների կենտրոնում։

Նախորդ տարվա գարնանը ոստիկանների հսկողությամբ տարածք են եկել «Կովերի պարտեզը» 98 տարով վարձակալած իսրայելական ընկերության մի խումբ ներկայացուցիչներ, ավերել հերթապահության երկու տնակները։

«Կովերի պարտեզը» իսրայելական կողմին պետք է անցներ մի վիճահարույց պայմանագրով, որը կնքվել էր Հայոց պատրիարքարանի հետ, որից հետո հայկական կողմը միակողմանի չեղարկել էր ու իր հերթին դատարան դիմել։ Պարտեզը հայկական պահելու համար՝ տեղի հայերը շարունակում են պայքարել։

«Արդեն 500 օր է, մենք այստեղից չենք հեռանում։ Հիմա դատական պրոցեսն է ընթացքի մեջ։ 2023-ի նոյեմբերին մեզ վրա սկսվեց առաջին հարձակումը, իսրայելցիները զինյալներով ու վարժեցրած շներով հարձակվեցին մեզ վրա։ Դրանից հետո սկսվեց մեր պայքարը, և օրը 24 ժամ մենք հերթապահում ենք «Կովերու պարտեզում»։ Նույնիսկ ԱՄՆ-ից փաստաբաններ մեզ միացան, օգնում են՝ ով ինչով կարող են»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց երուսաղեմահայ Պետիկ Կիրակոսյանը։

Հայկական թաղամասի 25 տոկոսի հատվածում է գտնվում «Կովերի պարտեզը»։ Իսրայելական «Xana Gardens» ընկերությունն ըստ այդ մութ ու վիճելի պայմանագրի փորձում է տիրանալ Հայոց Պատրիարքարանի շինություններին և հինգ տան՝ տեղը շքեղ հյուրանոց կառուցելու նպատակով։ Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը փաստել է, որ ինքը պայմանագրից տեղյակ չի եղել, դրա կնքման համար մեղադրում է արդեն կարգալույծ արված պատրիարքին:

«Այդպիսով վտանգվում է հայկական ներկայությունը Երուսաղեմում, մեր Հայոց պատրիարքության գույքը։ Իսրայելցիները խախտում են հայկական թաղամասի բանկիչների, և առհասարակ Հին քաղաքի բնակիչների իրավունքները»,- ընդգծեց Կիրակոսյանը։

Թե որքան կտևի գործարքի վերաբերյալ դատական գործընթացը, Պետիկ Կիրակոսյանը տեղյակ չէ։ Գործի իրավական ընթացքին մասնակցում են նաև հայ իրավապաշտպանները, որ կանխեն միջադեպը՝ ներխուժումներն ու տեղում հերթապահություն իրականացնող հայերի դեմ բռնությունները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031