ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընտրությունները լինելու են հայ լինել-չլինելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պառակտման թևերը հասան հայ ժողովրդի ինքնությանն ու պատմությանը. Լուիզա Սարգսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր պատմական հիշողությունը վերացնելու համատեքստում Թուրքիան պրագմատիկ խնդիր է լուծում. Նահապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ընտրություն է «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի և ՀՀ-ի միջև | Համազգային ինստիտուտները կարող են մնալ կենսունակ միայն այն դեպքում, երբ արտացոլում են ամբողջ ազգի բազմաձայնությունը, այլ ոչ թե դրա մի փոքրիկ խմբակի քաղաքական հնարավորությունները. Հայր Պողոս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է, վրացիների մոտ՝ թագավորը. սոցիոլոգ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձների շեշտադրումները | «Տնտեսական ազատության ինդեքս»-ը՝ Պապոյանի գնահատականներով. Ինչո՞ւ է թաքցնում իրական պատկերը | Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել | ՈՒՂԻՂ. Հանրային տրամադրությունները պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում | Երևանի հայտարարությունները երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին տարoրինակ են թվում. ՌԴ ԱԽ | Դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը | Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ | Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը` Բրազիլիայում. Գրիգորյանի փայլուն նnկաուտը ու ևս երկու ուղեգիր | Եթե մինչև մայիսի 25-ը բաժնետոմսերի փոխանցման վերաբերյալ գործարք չկայանա, ՀԷՑ-ը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ. Ռոմանոս Պետրոսյան

Լրահոս

Սիրիայում վերջին երկու օրերին տեղի է ունենում այն, ինչ կանխատեսելի էր դեռ դեկտեմբերին. Վարուժան Գեղամյան

Սիրիայում վերջին երկու օրերին տեղի է ունենում այն, ինչ կանխատեսելի էր դեռ դեկտեմբերին. նախկինում գոյություն ունեցած պետության շարունակական քայքայում, որն անխուսափելիորեն ուղեկցվելու է տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի միջև իրական բախումով և կոտորածներով։  Այդ ամենը՝ տարբեր միջազգային դերակատարների հովանավորությամբ և սեփական շահերի սպասարկմամբ։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Այս պահին ահաբեկիչները, որոնք այժմ պաշտոնապես կոչվում են Սիրիայի ժամանակավոր իշխանություններ, ոչ միայն փորձում են ճնշել ժողովրդական ապստամբությունը Սիրիայի ծովափնյա շրջաններում, այլև միաժամանակ իրականացնում են այդ շրջանների բնիկ ժողովրդի՝ ալավիների փաստացի ցեղասպանություն։ Այս ամենը՝ Թուրքիայի բարձր հովանու ներքո և փաստացի ռազմական աջակցությամբ։

Ընդ որում, ապստամբությունը միայն ֆորմալ առիթ է լիարժեք կոտորածի համար, քանի որ ալավիների վրա բռնաճնշումները սկսվել և շարունակվում են Ասադի իշխանության տապալումից անմիջապես հետո, թեև ավելի փոքր մասշտաբներով։ Սիրիա պետությունը չկա, իսկ դրա անվան տակ գոյություն ունեցող տարածքում արյունով ու օնլայն ռեժիմով ձևավորվում է բոլորովին նոր իրականություն։ Ցավով պիտի ասեմ, որ բարեկամ սիրիական ժողովուրդը, որը տրվեց Սիրիայի թշնամիների քարոզին ու ավիրեց սեփական երկիրը, դեռ երանի է տալու Ասադի իշխանության օրերին»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930