ՀՀ տարածքում կրшկոցներ, պшյթյուններ չեն արձանագրվել․ ՊՆ | Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի Սարգսյան | Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. փաստաբան | «Իրանը թող չմոռանա, թե ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային». Ադրբեջանի նախագահ | Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և uպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էuկալացնելու. ադրբեջանագետ | Արցախի հարցում արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել. Սերժ Սարգսյան | Ադրբեջանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած չար ուժ իրենց դեմ կտեսնի մեր «երկաթե բռnւնցքը». Ալիև | Ինչպես վերջ ենք դրել «հայկական օկուպացիային», այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և թող Իրանը չմոռանա դա. Ալիև | Մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ․ Մարտուն Գրիգորյան | Իրանի կողմից աhաբեկչական գործողություն է իրականացվել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ. Ալիևի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ | Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ шնօդաչուի արձակման մասին տեղեկությունը | Արշակ Սրբազանը կալանքից ազատ է արձակվել. փաստաբան | Ադրբեջանի ՊՆ-ն էլ է դատապարտել Իրանի հարձակումը և պատրաստում է պատասխան միջոցառումներ | Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար | Ռուսկան ռամաբազան չի փակում դեպի Արևմուտք տեսադաշտը․ Փաշինյան

Լրահոս

Կանանց միջազգային տոնը ոչ միայն սիրո, քնքշության, մեղմության, այլև ուժի, ամրության, կամքի ու քաջության խորհուրդ ունի․ Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շնորհավորանքը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․

«Կանանց միջազգային տոնը ոչ միայն սիրո, քնքշության, մեղմության, այլև ուժի, ամրության, կամքի ու քաջության խորհուրդ ունի: Եվ այս հատկանիշներն ավելի ակնառու են դառնում, երբ խոսքը վերաբերում է զինծառայող կանանց՝ նրանց, ովքեր կրում են  զինվորական համազգեստ և ամենայն բարեխղճությամբ, նվիրվածությամբ, պատասխանատվությամբ ու  ջանասիրաբար կատարում են պետության սահմանները պաշտպանելու դժվարին, բայց և պատվաբեր ու շնորհակալ առաքելությունը:

Այսօր կանայք մեծ դերակատարում ունեն Հայաստանի պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Կանանց ներգրավվածությունն ընդլայնելու նախաձեռնությունը հաջողությամբ է իրականանում նաև բանակում: Կանայք համալրում են զինված ուժերի գրեթե բոլոր ծառայությունները. նրանք զինվորական բժիշկներ են, հրետանավորներ, հատուկջոկատայիններ ու մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների զինծառայողներ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում նույնպես հետզհետե մեծանում է աղջիկ կուրսանտների թիվը:

Զինվորականների ծառայությունը ֆիզիկապես ու հոգեբանորեն առավել պաշտպանված, գնահատված ու շահավետ դարձնելու համատեքստում կին զինծառայողներն արժանանում են հատուկ ուշադրության, նրանց համար ստեղծվում են ծառայությունը դյուրին, բայց և արդյունավետ դարձնելու բոլոր պայմանները՝ հնարավորություն ստեղծելով, որ նրանք հաջողությամբ կատարեն նաև մոր, կնոջ, զավակի՝ նույնքան կարևոր պարտականությունները, լավագույնս դրսևորեն իրենց ունակություններն ու եռանդը և՛ ծառայության մեջ, և՛ անձնական կյանքում:

Շնորհավորում եմ բոլոր կանանց՝ տոնի առթիվ: Խոնարհումով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվածների մայրերին, կանանց ու դուստրերին: Առանձնահատուկ շնորհավորում եմ զինծառայող կանանց: Բոլորին մաղթում եմ ամուր, սիրով լի, բարեկեցիկ, առողջ ու երջանիկ ընտանիք, բեղուն, ձեռքբերումներով լի աշխատանք»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031