Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան | Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ | Անկախ լրագրողների հետաքննությունը փաստացի հաստատեց Թաթոյանի ներկայացրած փաստերը․ Դավիթ Անանյան | Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը ևս մեկ անգամ հաստատում է Սամվել Կարապետյանի գործի բացառապես քաղաքական բնույթը․ Ռոբերտ Ամստերդամ | Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտեցին մեքենաներից կատարված գողությունները (տեսանյութ) | Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ | Նոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է. «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) | Մենք Թուրքիայի կողքին ենք․ Ադրբեջանի ՊՆ | Լիբանանի խորհրդարանը երկարաձգել է իր լիազորությունները երկու տարով՝ Իսրայելի հետ պшտերազմի պատճառով | Երիտասարդների հետ հանդիպմանը խոստացանք, որ Ուժեղ Հայաստանում նրանք կկարողանան բնակարան գնել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին | Անհայտ կինը կրшկ է բացել երգչուհի Ռիհաննայի՝ Բևերլի Հիլզում գտնվող առանձնատան ուղղությամբ | Որպես «անկախական» է դիրքավորվում մի իշխանություն, ում օրոք Ռուսաստանից տնտեսական և Թուրքիայից քաղաքական կախվածությունը հասել է պատմական մաքսիմումի․ Աշոտյան | Մարտի 8-ը՝ ժպիտներով ու ծաղիկներով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները կանանց ծաղիկներ են նվիրել (տեսանյութ) | Որ պահը գա, ինձ ու Ասլանյանին վերապահվի բարձրագույն պատիվ վարչապետին ուղեկցել ԱԱԾ-ի «подвал», էլի կասեն՝ իրա պրոյեկտն եք. Աղազարյան

Լրահոս

Ոչ թե վերադարձնելու, այլ ժողովրդի գրպանը մտնելու «ոդիսականը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդեն 7 տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանն իշխանության է։ Երբ նոր էր սկսել պաշտոնավարել, նա հատուկ շեշտում էր, որ ժողովրդից թալանվածը «հատիկ առ հատիկ» հետ է բերելու ու այդ ամենը վերադարձնելու է իրական սեփականատիրոջը, այսինքն՝ ժողովրդին։ Առաջին տարիներին իբր թալանվածը վերադարձնելու անվան տակ նա ներքաղաքական դաշտում «ֆուրոր» էր կազմակերպում՝ հազարավոր մարդկանց իր կողմը գրավելու նպատակով։

Զարմանալին այն է, որ տարբեր քրեական գործերի հարուցման աղմուկի ներքո բազմաթիվ քաղաքացիներ իսկապես հավատում էին, որ շատ շուտով «ժողովրդից թալանվածը» հետ է վերադարձվելու կամ պետականացվելու է, ու իրենց կյանքի որակն էլ սկսելու է կտրուկ բարելավվել։ Բայց տարիներն անցան, սակայն ընդամենը գրոշներ վերադարձվեցին պետությանը, իսկ ժողովուրդն իր կյանքում այդպես էլ չզգաց, որ միջոցներն արդեն իրեն են պատկանում։ Տևական ժամանակ հետո, երբ մարդիկ սկսում էին հարցեր տալ Փաշինյանին, թե ի՞նչ եղավ թալանվածը հետ վերադարձնելու հարցը, չէ՞ որ «մուրճն էլ էր քո ձեռքը, մեխն էլ», Փաշինյանն ամեն անգամ նշում էր, թե իրեն ուղղված քննադատությունները տեղին են, ուղղակի այդքան հեշտ չէ ապօրինի գույքերը հայտնաբերելը և հետ վերադարձնելը, դրանց տերերը փորձել են ամեն կերպ թաքցնել, գողացվածը մեկ տեղում չէ, նախ պետք է այդ տեղերը գտնել և այլն, և այդպես շարունակ։ Այսինքն՝ լոլոներ լոլոների մասին:

Օրերս էլ արդեն Գյումրու ընտրությունների հետ կապված է միացրել իր «հին պատեֆոնը», դե, մոտավորապես «քաբաբ առ քաբաբ» հետ վերադարձնելու մասով: Նիկոլ Փաշինյանին թվում է, որ եթե տարիներ շարունակ նույն թեզերը շրջանառելու միջոցով կարողացել է իր կողմը գրավել ժողովրդական մասսաներին, ապա միշտ էլ կարողանալու է։ Չէ, վստահ ենք, որ կլինեն նաև այնպիսի «պողոսներ», որոնք միշտ էլ հավատ կընծայեն ու կուլ կտան իշխանական քարոզչամեքենայի խայծերը, սակայն, ընդհանուր առմամբ, հանրային տրամադրություններում էական փոփոխություններ են տեղի ունեցել։ Իշխանություններն այլևս կորցրել են իրենց վստահությունը հանրության մեծամասնության շրջանում։

Մյուս կողմից էլ՝ տեսանելի է, թե ժողովրդից թալանվածը վերադարձնելու փոխարեն ինչպես են իշխանությունները մտնում հենց ժողովրդի գրպանը և տարբեր սխեմաների միջոցով յուրացնում հանրային միջոցները։ Օրինակ՝ որոշումներ են ընդունում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կտրուկ ավելացնելու մասին, այնինչ ավելի ցածր էշելոնների աշխատակիցների աշխատավարձերն այդպես էլ չեն ավելանում։ Բացի այդ, քպականներն առատորեն պարգևավճարներ են ստանում և գործուղումների են գնում, որի արդյունավետության գործակիցը գրեթե հավասար է զրոյի։ Այսինքն՝ իրենց աշխատանքը լավ կատարեն, թե վատ կատարեն, միևնույնն է, պարգևավճարներն առատորեն ստանալու են։

Շատ լուրջ թեմա է նաև հանրային միջոցների վատնումը ոչ հրատապ ու շռայլ գնումների տեսքով։ Ու շատ դեպքերում էլ այդ գնումները կատարվում են գաղտնիության քողի ներքո, որպեսզի հանրությունն այդպես էլ տեղյակ չլինի դրանց մասին։ Մամուլում պարբերաբար բացահայտումներ են արվում այն մասին, թե ինչ շռայլ ու անխնա գնումներ են կատարվում իշխանությունների կողմից։ Պետական գնումների մասով թափանցիկության պահանջները չեն պահպանվում, իսկ մեկ անձից գնումների պրակտիկան դարձել է սովորական երևույթ։

Մյուս կողմից էլ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված են տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ, որի մասին մամուլում պարբերաբար հրապարակումներ ու բացահայտումներ են արվում։

Այսքանից հետո առաջնային է դառնում այն հարցը, թե իրենց փոշիացրած կամ յուրացրած միջոցները պետությանն ո՞վ պետք է վարադարձնի։ Երևի արդեն հաջորդ իշխանությունները:

Facebook
Twitter

Կարդացեք նաև