Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Այգավան գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 վիրավորներից մեկը մահացել է

Երեկ՝ մարտի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից և հայտնել են, որ մարտի 4-ին «ջերմային այրվածք բոցով՝ դեմքի, գլխի, պարանոցի, իրանի, զույգ վերին վերջույթների շրջանում, ինհալացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին մահացել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Նա և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Հարութ Փայտյանը «Այրվածաբանության ազգային կենտրոն» էին տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոնից՝ մարտի 4-ին՝ Այգավան գյուղում գործող գազալցակայանում առաջացած պայթյունի հետևանքով:

Այս պահին Հ. Փայտյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչներն էլ պարզել են, որ գազալցակայանը պատկանում է Երևանի բնակիչ 33-ամյա Արմեն Ավագյանին, ով «Ա/Ձ» տնօրեն է:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Այգավան գյուղում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031