Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը ևս մեկ անգամ հաստատում է Սամվել Կարապետյանի գործի բացառապես քաղաքական բնույթը․ Ռոբերտ Ամստերդամ | Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտեցին մեքենաներից կատարված գողությունները (տեսանյութ) | Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ | Նոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է. «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) | Մենք Թուրքիայի կողքին ենք․ Ադրբեջանի ՊՆ | Լիբանանի խորհրդարանը երկարաձգել է իր լիազորությունները երկու տարով՝ Իսրայելի հետ պшտերազմի պատճառով | Երիտասարդների հետ հանդիպմանը խոստացանք, որ Ուժեղ Հայաստանում նրանք կկարողանան բնակարան գնել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին | Անհայտ կինը կրшկ է բացել երգչուհի Ռիհաննայի՝ Բևերլի Հիլզում գտնվող առանձնատան ուղղությամբ | Որպես «անկախական» է դիրքավորվում մի իշխանություն, ում օրոք Ռուսաստանից տնտեսական և Թուրքիայից քաղաքական կախվածությունը հասել է պատմական մաքսիմումի․ Աշոտյան | Մարտի 8-ը՝ ժպիտներով ու ծաղիկներով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները կանանց ծաղիկներ են նվիրել (տեսանյութ) | Որ պահը գա, ինձ ու Ասլանյանին վերապահվի բարձրագույն պատիվ վարչապետին ուղեկցել ԱԱԾ-ի «подвал», էլի կասեն՝ իրա պրոյեկտն եք. Աղազարյան | Փաշինյանն առաջարկում է բանաձև՝ մեղք-համակերպվել-հանձնվել. մենք առաջարկում ենք այլ բանաձև՝ սխալներ-դասեր-վերածնունդ. Թաթոյան | Մարդ ինչ աստիճանի կեղծավոր պետք է լինի, որ մտքով նման ֆեյք «լուծում» անցնի. Արթուր Չախոյան | Ջերմաստիճանը կնվազի, ապա աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով

Լրահոս

Հնագետները Սուրբ Հարության տաճարում արել են հայտնագործություն, որը հաստատում է աստվածաշնչյան պնդումը

Շուրջ 2000 տարի առաջ ձիթենու ծառեր և խաղողի այգիներ են հավանաբար աճել այն տարածքում, որտեղ այսօր կանգնած է Քրիստոսի Սուրբ Հարության տաճարը. ինչպես գրում է The Times of Israel-ը, այս են վկայում Երուսաղեմում իրականացված նոր հնագիտական ​​պեղումների արդյունքները, և այս հայտնագործությունը համընկնում է Հովհաննեսի Ավետարանում արված պնդման հետ:

«Վայրում, որտեղ նա խաչվել է, մի պարտեզ կար, իսկ պարտեզում՝ մի գերեզման, որտեղ երբեք մարդ չէր դրվել: Այնտեղ դրեցին Հիսուսին», — ասվում է Հովհաննեսի 19.19-20 հայտնությունում:

Ձիթապտղի ծառերի և խաղողի որթերի առկայությունը հաստատվել է հնագույն բազիլիկայի հատակի տակ իրականացվող պեղումներից վերցված նմուշների հնաբուսաբանական և ծաղկափոշու վերլուծության միջոցով: Ըստ նախնական տվյալների՝ այն թվագրվում է նախաքրիստոնեական դարաշրջանին, սակայն ռադիոածխածնային փորձարկում դեռևս չի իրականացվել։

Համարվում է, որ եկեղեցին կառուցվել է այն նույն տեղում, որտեղ Աստվածաշնչի համաձայն՝ դրվել է Քրիստոսի մարմինը, ապա հարություն առել։

2019 թվականին, տասնամյակներ շարունակվող պայքարից հետո, Սուրբ Հարության եկեղեցին կառավարող երեք կենտրոնական կրոնական համայնքները՝ ներառյալ Հայոց պատրիարքարանը, համաձայնել են մասշտաբային վերանորոգման աշխատանքների՝ շենքի՝ 19-րդ դարին թվագրվող հատակը փոխելու համար: Վերանորոգման աշխատանքներին զուգահեռ կրոնական համայնքները որոշել են թույլ տալ նաև հնագիտական ​​պեղումներ իրականացնել հատակի տակ:

The Church of the Holy Sepulchre during renovation works in March 2025. (Rossella Tercatin/Times of Israel)

Facebook
Twitter

Կարդացեք նաև