Լևոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանո Կարուանային | Ոստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել, 7 ձերբակալված կա | Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց պատրաստելու համար․ Ամստերդամ | Փաշինյանն ու Գրոսսին մտքեր են փոխանակել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների շուրջ | ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն․ Լավրովը՝ Արաղչիին | Իրանի շուրջ ստեղծված ռшզմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց | Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ | Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ | Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ. Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին (տեսանյութ) | Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ մարտի 9-ին Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը. ՀՀ ԱԳՆ | Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին | Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան | Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում | Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ նախագահ | 2025 թվականին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1,529 քրեական վարույթ

Լրահոս

Զելենսկին պետք է վերացնի ՌԴ-ի հետ բանակցությունների օրենսդրական արգելքը. Լավրով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է վերացնի Ռուսաստանի հետ բանակցությունների օրենսդրական արգելքը՝ Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բրազիլական O Globo թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կիևն էր, որ դուրս եկավ բանակցային գործընթացից 2022 թվականի ապրիլին: Եվ դա արեց արևմտյան համակարգողների խնդրանքով: Այնուհետև այդ տարվա սեպտեմբերին Վլադիմիր Զելենսկին օրենսդրական արգելք մտցրեց Ռուսաստանի հետ բանակցությունների համար: Այն դեռ ուժի մեջ է: Բանակցությունները վերսկսելու համար արգելքը պետք է հանվի», — ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ռուսաստանի արտաքին դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջերս ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին կրկին դեմ է արտահայտվել բանակցություններին։ Ինչպես նշել է Լավրովը, այդ հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ չի կարող վստահել Ռուսաստանին և նրա հետ բանակցություններին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031