Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Եկեք փորձենք սկզբից կրթվել, իմանալու համար, թե ի՞նչ է Ցեղшuպшնnւթյnւնը, ինչո՞ւ եղավ Ցեղաuպшնnւթյnւնը․ Գեղամ Նազարյան

Եկեք փորձենք սկզբից կրթվել, իմանալու համար, թե ի՞նչ է Ցեղասպանությունը, ինչո՞ւ եղավ Ցեղասպանությունը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է  ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Երբ աշխարհից պահանջում ենք, որպեսզի դատապարտեն Ցեղասպանությունը, այդ նույն աշխարհը եթե մի քիչ ցինիկ ու դաժան լինի, կասի՝ հայ ժողովուրդ, բայց կարծես, թե դու դեռ չես ընկալել, թե ինչ է Ցեղասպանությունը, եթե ընկալեիր, չէիր պարի այն երաժշտության տակ, որտեղ ասվում է՝ ասկյարները կույս աղջիկներին բռնի տարան։ Մենք պարո՞ւմ ենք, չէ՞։ Ես մեկ անգամ մեկ առիթով ասացի, որ ազգային հիշողությունը ջնջել պետք չէ, բայց, եկեք   գտնենք, թե ինչ է ազգային հիշողությունը։ Եկեք փորձենք սկզբից կրթվել, իմանալու համար, թե ի՞նչ է Ցեղասպանությունը, ինչո՞ւ եղավ Ցեղասպանությունը, և ինչո՞ւ մի տարածքում, որտեղ ապրում էր 2,5 մլն հայ և 8 մլն թուրք օսմանցի, հնարավոր եղավ իրականացնել Ցեղասպանություն»,-ասել է Գեղամ Նազարյանը։

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե երբ ասում ես՝ ինչու՞, ասում են՝ ուրացող ես, Գեղամ Նազարյանն ասաց` մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը չգիտի, որ 1915-ին Մուշը, Վանը, Խարբերդը Օսմանյան կայսրության տարածքում են եղել։

«Շատերը կարծում են, թե 1915-ին թուրքերը դրանք գրավել են, մեզ էլ ցեղասպանության են ենթարկել։ Բա մենք, մեր երեխաներին, մեր սերունդին չասենք, թե ի՞նչ է եղել։ Չասե՞նք, որ Մուշը 1915 թվականից 1050 տարի առաջ այլևս Հայաստանի մաս չի կազմել, հա, եղել է հայկական քաղաք, բայց Հայաստան պետությունում չի եղել։ Դա փոխում է եր այսօրվա մտածողությունը, որ մենք հասկանանք, թե ինչ է պետությունը»,-ավելացրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031