Փարիզի դատարանն այսօր կհրապարակի Քիմ Քարդաշյանի բազմամիլիոնանոց կողոպուտի գործով վճիռը | ՀՀ-ում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ և թվային հաշվառման վկայագրեր. հարցը կքննարկվի ԱԺ-ում | Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցել | Կամ բոլոր երկարատև հետшպնդվածներս ենք «մեծ հերոս», կամ ոչ մեկը. սա է պահանջում բանականությունն ու բարոյականությունը. Արմեն Աշոտյան | Սամվել Բաբայան, քո «արկեր չտվեց, գնա Վազգենին զանգիր» հեքիաթը արժե այնքան, որքան քո այս հերթական ինքնագովազդի փորձը. Միքայել Գրիգորյան | Պռոշյան փողոցից վնшսվшծքներով Թուրքմենստանի քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել | Ինչու է Սերժ մերժելը նիկոլականություն․ Նարե Սարգսյան | 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | Բաքվի «դատավարությունից» եկող պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ հրապարակային հնչեցվող խոսքն է ներկայացվում ակնհայտ խեղաթյուրված թարգմանությամբ․ Աբրահամյան | Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ | Ընտրություններում հաղթելու է այն ուժը, որը հանդես կգա ու կկոնսոլիդացնի Հայաստանն առաջ գնալու համար․ Վահե Հովհաննիսյան | Զուգընկերոջ սպшնության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է | Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան. Ալեն Սիմոնյան | ՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 112 անօդաչու | Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները

Լրահոս

«Թող հարության հույսն ու հավատքը մշտապես զորացնեն և ուղեկցեն մեզ այս կյանքում». այսօր Հայոց Եկեղեցում Կանաչ կիրակին է

Այսօր Հայոց Եկեղեցում Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին է:

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշում է՝ այս տոնը մեզ մտովի տանում է առաքելական շրջան, երբ Երուսաղեմի Վերնատան մեջ առաքյալների կողմից հիմնվեց աշխարհի առաջին մատուռը` եկեղեցին:

«Նույն այս Վերնատանը Հիսուս հաստատեց նաև Ս. Հաղորդության կենդանարար խորհուրդը, առանց որի իմաստազուրկ է քրիստոնյայի կյանքը:

Այստեղ նաև Հոգեգալստին Ս. Հոգին կրակե լեզուների տեսքով իջավ առաքյալների վրա, որից հետո նրանք առանց երկմտելու արիաբար գնացին և տարածեցին Ավետարանն ամբողջ աշխարհում:

Օրվա խորհուրդն ասես մեզ կապում է Տիրոջ առաքյալների և առաջին քրիստոնյաների հետ, որոնք «հարատևում էին առաքյալների ուսուցման, հաղորդության, հացի բեկման և աղոթքների մեջ» (Գործք Բ 42):

Իսկ տոնին տրված «Կանաչ» մակդիրը Քրիստոսի հարությամբ բնության և մարդկային կյանքի վերազարթոնքի խորհուրդն ունի: Թող հարության հույսն ու հավատքը մշտապես զորացնեն և ուղեկցեն մեզ այս կյանքում՝ դյուրությամբ հաղթահարելու բոլոր խնդիրներն ու խոչընդոտները»,- նշել է Հայր Զաքարիան։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031