Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ընդդիմության ճնշող մեծամասնությունն ուզում է տեսնել իր տեղն իշխանությունում, հետո նոր` իշխանափոխություն. իշխանատենչությունը լավ բան չէ. Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ՝ շատ կարևոր հարց է՝ հիմա ո՞րն է ընդդիմության նպատակը՝ իշխանափոխություն անե՞լը, թե՞ կառավարիչի մոտ ընդդիմություն աշխատելը։

«Սա շատ կարևոր հարց է: Ընդդիմության պրոբլեմներից մեկն այն է, որ այդ ընդդիմության ճնշող մեծամասնությունն, առաջին հերթին, ուզում է տեսնել իր տեղն այդ իշխանությունում, հետո նոր` իշխանափոխություն։ Ես համարում եմ, որ հակառակը պետք է լինի»,- Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանն ասել է նա։

Սարգսյանն ընդգծել է՝ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրում, որովհետև «այսօր չենք լուծում վարչապետի հարց, ուզում ենք իշխանափոխություն»։

3-րդ նախագահն ընդգծել է՝  և այդ ժամանակ կարող է մեկն ասել ՝ «բա որ ավելի վատը՞ լինի»։

«Դե,  միշտ կարելի է այդպես ասել, բայց սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել։ Ամեն անգամ մեզ ասում են՝ «վերջ, հասել ենք հատակին», մեկ էլ մեկը ներքևից թխկացնում է, ասում է՝ «տղերք, դեռ իջնելու տեղ ունեք»։ Իշխանատենչությունը լավ բան չէ, միշտ վատ բաների է բերում»,- հավելել է Սերժ Սարգսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031