Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ի՞նչ է փոխանցել Կոպիրկինը Սիմոնյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ալեն Սիմոնյանը երեկ ճեպազրույցում հերթական հակառուսական հայտարարությունն է արել, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում` «դրսից մեծ փողեր են ծախսվում․․․ հյուսիսային հարեւանի կողմից», որը պարբերաբար ակտիվանում է։ Մասնակիցների մեջ ոմն ռուս փորձագետներ են` հայկական ազգանուններով, որոնք փորձում են «փոխել իշխանությունը», հանրահավաքներ անել եւ այլն, քանի որ նրանց դուր չի գալիս ՀՀ ինքնիշխանությունը։

ԱԺ խոսնակն այս հայտարարություններն արել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպումից անմիջապես հետո։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է փոխանցել Կոպիրկինը Սիմոնյանին, որ նա վերջերս մեղմացրած հակառուսական հռետորաբանությունը նորից կոշտացրել է։ Հանդիպման մասին պաշտոնական աղքատիկ հաղորդագրություն է առկա․ «Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ՝ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաներ: Անդրադարձել են նաեւ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` ՀՀ կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին»:

Հիշեցնենք, որ Մատվիենկոյի այցը սպասվում էր դեռ անցած տարեվերջին, սակայն անհայտ պատճառներով ձգվեց։ Վերջին տվյալներով՝ նա Հայաստան կգա հունիսին»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031